Страницы

Showing posts with label Նորություններ. Show all posts
Showing posts with label Նորություններ. Show all posts

Saturday, 21 September 2013

Վենեսուելան դատի կտա ԱՄՆ-ին ագրեսիայի ակտի համար


Վենեսուելան ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին նամակ է հասցեագրել, որում խնդրում է կոնկրետ միջոցներ ձեռնարկել ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների՝ կապված ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 68-րդ շրջանին մասնակցելու համար Նյու-Յորք մեկնող վենեսուելական պատվիրակությանը վիզաների չտրամադրման հետ:
Դեսպանի անունից ուղարկված նամակում Վենեսուելայի նախագահը Միացյալ Նահանգների հման գործելաոճը բնութագրում է որպես <<ագրեսիայի ակտ>> և <<կանխամտածված խոչընդոտ>>, որի նպատակն է խանգարել պատվիրակության ներկա գտնվելուն Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին:
<<Մենք գնում են Նյու-Յորք ոչ թե արձակաուրդի, այլ նստաշրջանին մասնակցելու նպատակով, և ինձ համար անընդունելի է, որ մերժում են հենց նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին>>,-նշել է Նիկոլաս Մադուրոն:

ԱՄՆ Պետդեպարտամենտից եկող մեկնաբանությունների համաձայն Միացյալ Նահանգները չի մերժել ոչ մի վենեսուելացի պատվիրակի: Սակայն, ավելի վաղ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան նաև տեղեկացրել էր, որ ԱՄՆ հրաժարվել է իր օդային տարածքը տրամադրել՝ նախագահ Մադուրոյի Չինաստան կատարելիք պաշտոնական այցի համար:

Համանման միջադեպերի ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին՝ միաջազգային հանրության դեմ կատարած հանցագործությունների համար, ավելին, նա նախագահ Բարաք Օբամային անվանել է հանցագործ, ով խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Մադուրոն նաև կոչով դիմել է Լատինամերիկյան մյուս երկրների ղեկավարներին՝ իրեն այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

Եթե Ասսադը խարդախություն անի, Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը


Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը Ստոկհոլմում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ տեսականորեն հնարավոր է Ռուսաստանը փոխի Սիրիայի հարցում իր դիրորոշումը, եթե հանկարծ պարզ դառնա, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասսադը <<խարդախություն>> է անում: Իվանովը նաև կոչ է արել չձևացնել, թե իբրև ուրիշ երկրներ ինտերվենցիա իրականացնելը ժողովրդավարություն կհաստատի այդ երկրներում:
<<Վերջին տարների փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններում արտաքին միջամտությունը չի բերում դրանց ավարտին, հակառակը՝ ավելի է խորացնում հակամարտությունը, մի՞թե Իրաքը և Լիբիան ասվածի օրինակները չեն, հետևաբար եկեք չձևացնենք նման հարցերում>>,-նշել է ռուս պաշտոնյան:

Կրեմլի ներկայացուցիչը իր խոսքում անդրադարձել է նաև միջազգային հարաբերությունների բնույթին՝ ընդգծելով, որ հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհակարգը չարդարացրեց իրեն և բավական շուտ սկսեց կորցնել իր ռեսուրսները:

Անդրդառանալով սիրիական խնդրին՝ ռուս պաշտոնյան ևս մեկ անգամ շեշտադրել է այն հանգամանքը, որ ՌԴ-ն միայն սկզբունքից ելնելով չի կիրառի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր վետոյի իրավունքը, այլ <<եթե հստակ և միանշանակ լինեն Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը վերաբերող փաստերը այդ ժամանակ էլ ՌԴ-ն իր վետոյի իրավունքը կօգտագործի,  և դա կլինի բոլորովին ուրիշ հարց, սակայն նման փաստեր դեռևս գոյություն չունեն>>,-փոխանցում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

Saturday, 7 September 2013

Ադրբեջանի կառավարությունը բնակարաններով վճարեց լրագրողների լռության դիմաց: La Stampa

Իտալական առաջատար թերթերից մեկը՝ La Stampa-ն, այսօր հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից վերջերս լրագրողներին նվիրած բնակարանների փաստին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հոդվածը վերնագրված է այսպես. «Ադրբեջանում լրագրողներին վճարեցին բնակարաններով. այս կերպ նախագահը մատնանշում է իր վերընտրությունը»: Հոդվածում գրված է, որ Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի որոշ ներկայացուցիչներ հրաժարվել են այդ թանկարժեք և յուրօրինակ նվերից, սակայն կան նաև այնպիսիները, ովքեր համաձայնվեցին ընդունել թանկարժեք նվերը՝ հայտարարելով, որ «մեր աշխատավարձով հնարավոր չէ նորմալ ապրել»:
Հոդվածում նշվում է, որ ընթացիկ տարում կառավարությունը 17-հարկանի բնակելի շենքում 155 բնակարան նվիրեց լրագրողներին, որի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 6 մլն ԱՄՆ դոլար:
«Այս ամենը հիշեցնում է խորհրդային ժամանակները, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը վերահսկելու համար պետությունը նրանց բնակարաններ էր նվիրում»,-եզրափակվում է հոդվածն այս խոսքով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

ԵՄ երկրները ԱՄՆ-ին խնդրել են հետաձգել հարձակումը


Վիլնյուսում կայացել է եվրոպական 28 երկրների նախարարների հանդիպում, որտեղ քննարկվել է սիրիական հակամարտության խնդիրը: Հնդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարը:
ԵՄ անդամ երկրերը ԱՄՆ-ին խնդրել են հետաձգել Սիրիայի վրա հարձակումը մինչև քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը:
Միևնույն ժամանակ ԵՄ անդամ երկրները ընդգծել են, որ անհրաժեշտ է խստորեն պատասխանել Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը: Հանդիպման ընթացքում Բաշար Ասադի գործողությունների ուժեղ հարված հասցնելու կողմնակիցներին միացել է  նաև Գերմանիան:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր հերթին շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և նշել, որ «գնահատում է կառուցողական երխոսությունը»:

Արտգործնախարարների հանդիպմանը ԵՄ դիվանագիտական ոլորտի ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ քիմիական հարձակման մեղավորներին անհրաժեշտ է տալ միանշանակ և «խիստ պատասխան»: Ըստ նրա՝ բոլոր փաստերը խոսում են Բ. Ասադի մեղավորության մասին:

11 երկիր կաջակցի ԱՄՆ-ին առանց ՄԱԿ ԱԽ մանդատի

G20-ի 11 երկիր աջակցում է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ գործողություններին անգամ ՄԱԿ-ի ԱԽ մանդատի բացակայության պայմաններում:
Օրերս 11 երկրի (Ավստրալիա, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հվ. Կորեա, Սաուդյան Արաբիա, Իսպանիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) կողմից ստորագրված հուշագրում ասվում է. «Ստորգրող երկրները իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ ԱԽ կոշտ բանաձևին, հաշվի առնելով, որ միջազգային արձագանքը հանդիսանում է Անվտանգության Խորհրդի պարտականություն, սակայն միևնույն ժամանակ ընդունում են, որ ԱԽ-ն գտնվում է արգելակված վիճակում, ինչն արդեն շարունակվում է երկուսուկես տարի»: Աշխարհը չի կարող սպասել, մինչ բազում գործընթացներ կավարտվեն անհաջողությամբ, ինչը կբերի միջազգային անկայունության և Սիրիայում տառաբանքների աճի»:
«Մենք աջակցում ենք ԱՄՆ և այլ երկրների ձեռնարկած քայլերը՝ քիմիական զենքի կիրառման արգելման հարցում»,- նշվում է տեքստում:
Հիշեցնենք, որ G20-ի ավարտին նվիրված ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ կօգնի Սիրիային, եթե ԱՄՆ ռազմական հարված հասցնի նրան:
Ինչպես հաղորվում է, ՌԴ-ն և ԵՄ երկրների մեծամասնությունը դեմ են սիրիական հակամարտության ռազմական լուծմանը:

  

Ֆրանսիայի և Գերմանիայի բնակչությունը դեմ է Սիրիա վրա հարձակմանը: Սոցհարցում

Գերմանիայի քաղաքացիները հանդես են գալիս ընդդեմ Մերձավոր արևելքում ծրագրվող ինտերվենցիայի՝ բնակչության 63%-ը դեմ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելում, իսկ 77%-ը՝ դրանց ԳԴՀ մասնակցությանը:
Ֆրանսիայում բնակչության առավել քան երկու երրորդը դեմ է Սիրիայում միջազգային ռազմական գործողույթուններին իրենց երկրի մասնակցությանը: Ֆրանսիայի մասնակցության դեմ հանդես եկող քաղաքացիների քանակը օգոստոս ամսին աճել է 9 %-ով՝ 59%-ից հասնելով 68%-ի: Ռազմական գործողությունների դեմ հանդես եկողների քանակը աճել է 19%-ով՝ հասնելով 64%-ի:
Հետազոտության ընթացքում սոցիոլոգները հարցումը իրականացրել են 1003 գերմանացիների և 972 ֆրանսիացիների շրջանում:
Ամերիկայում անցկացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Սիրիայում ռազմական գործողություններին կողմ է բնակչության 36%-ը, իսկ 51%-ը՝ դեմ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Գերմանիայի հետախուզական ծառայություններիը ամերիկացիներից հետո ևս հայտարարել են, որ ունեն փաստեր, որոնք ապացուցում են կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը:

http://content3.adfox.ru/transparent.gif

ԱՄՆ հնարավոր է չհարվածի Սիրիային: Օբամա

Սիրիային հրթիռային հարված հասցնելու գաղափարի հեղինակ նախագահ Բարաք Օբաման հնարավոր է հրաժարվի իր ծրագրերից, հաղորդում է վաշինգտոնյան The Daily Caller-ը: Լրագրողների հետ հարցազրույցում նախագահը հայտնել է, որ չի ձգտում ռազմական միջամտության:
Ավելին, նա ակնարկել է, որ հնարավոր է ընդհանրապես չեղյալ հայտարարի Կոնգրեսում կայանալիք քվեարկությունը: «Կոնգրեսի որոշ անդամներ առաջարկել են սիրիական ռեժիմին տալ 45 օր՝ Քիմիական զենքի արգելքի, թունավոր նյութերի վերացման  մասին կոնվենցիան ստորագրելու համար: Ընդհանուր առմամբ՝ Սիրիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի միջազգային հանրությունը համոզվի այդ երկրի պատրաստակամության մեջ և հրաժարվի ռազմական գործողություններից»,- հայտարարել է Օբաման:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ որոշում է կայացրել Սիրիայի ռեժիմի դեմ ռազմական գորոծղություններ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ, իսկ այնուհետև օրենսդիրների քննարկմանն էր ներկայացրել համապատասխան նախագիծ: Ինչպես ակնկալվում է, ներկայացուցիչների պալատը և Սենատը նախագծի օգտին կքվեարկեն սեպտեմբերի 9-ից հետո:

Wednesday, 21 August 2013

ԵՄ որոշ երկրներ դադարեցնում են զենքի մատակարարումը Եգիպտոս

Գերմանիան և Իտալիան միակղմանի կարգով դադարեցրել են զենքի արտահանումը Եգիպտոս՝ չսպասելով ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը:
ԵՄ Եգիպտոսի հետ հարաբերությունների վերանայմանն է նվիրված ԵՄ 28 երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումը: Նախարարները ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի կանչով ընդհատել են իրենց արձակուրդները: Ինչպես հաղորդում է РИА "Новости"-ն Էշթոնը հրավիրել է խորհրդակցություն՝ Եգիպտոսում առաջացած ճգնաժամի վեաբերյալ միասնական դիրքորոշման քննարկման և հրապարակման նպատակով:
Ինչպես ակնկալվում է, ԵՄ ԱԳՆ ներկայացուցիչները հանդես կգան Եգիպտոսում բռնության դեպքերի խիստ քննադատությամբ, որն արդեն խլել է 900 մարդու կյանք, ինչպես նաև հակամարտող կողմերին կոչ կանեն անմիջապես դադարեցնել հակամարտությունը և սկսել երկխոսություն՝ խաղաղ ճանապարհով ճգնաժամը հաղթահարելու համար:
Բացի այդ, ենթադրվում է, որ նախարարները արգելք կմտցնեն ԵՄ կողմից Եգիպտոսին հրոիռներ և այլ ռազմական տեղխնիկա, ինչպես նաև սարքավորումներ և հատուկ միջոցներ (որոնբք կարող են կիրառվել ներքին ռեպրեսիաների համար) մատակարարելու վրա:  

Բացի այդ, ակնկալվում է նաև Եգիպտոսին ֆինանստնտեսական օգնության հատկացման ծրագրերը սառեցնելու մասին որոշման ընդունում:

Մուբարաքը ազատ է արձակվել

http://content3.adfox.ru/transparent.gifԵգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դատարանի վճռով այսօր ազատ է արձակվել, այն բանից հետո, եբ նրա վրայից հանվել են մի շարք մեղադրանքներ: Նա բանտից դուրս կգա մինչև օրվա վերջ: Ավելի վաղ նրա փաստաբանը հաղորդել էր, որ իր պաշտպանյալը հնարավոր է ազատ արձակվի մինչև հինգշաբթի:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հղում կատարելով դատական մարմիններում իր աղբյուրներին, դատարանը Մուբարաքին բանտում պահելու որևէ հիմք չի գտել:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահին մողադրում էին 2011թ-ի հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանության մեջ մասնակցություն ունենալու մեջ: 2011թ-ի հունիսին նա մեղավոր էր ճանաչվել, ապա դատարանը որոշում էր կայացրել իրականացնել կրկնաքի քննություն՝ դրանով իսկ բավարարելով բողոքարկման խնդրանքը:

Breaking News: Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքից կիրառումից զոհվել են 1188 մարդ

Սիրիայում՝ Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման զոհ են դարձել 1188 մարդ: Այս պահին դեռևս հայտնի չէ,թե հակամարտող կողմերից ով է կիրառել զենքը (զարին): Ականատեսների խոսքերով գրոհի համար կիրառվել են «Երկիր-երկիր» կարգի հրթիռներ:
Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ քիմիական զենքը կիրառվել է սիրիական բանակի կողմից: Ըստ նրանց՝ ռմբակոծումը իրականացվել է Դամասկոսի արևելյան շրջաններից:

ՄԱԿ-ի մասնագետները, որոնք ժամանել են Սիրիա, պետք է պարզեն քիմիական զենքի կիրառման և կիրառող կողմի մասին տեղեկությունների հավաստիությունը:

Նավթը՝ Լիբիայում պառակտման պատճառ


Լիբիայի ներքին գործերի նախարար Աշուռ Շավիլի հրաժարականից հազիվ մի քանի ամիս է անցել, բայց արդեն հրաժարական է տվել նրան այդ պաշտոնում փոխարինած Մուհամեդ Խալիֆա աշ-Շեյխը: Վերջինիս հրաժարականի պատճառ է դարձել վարչապետ Ալի Զայդանի հետ ունեցած տարաձայնությւոնները: Հրաժարականից հետո տրված հարցազրույցում նախկին նախարարը ներողություն է խնդրել երկրի նավթային ոլորտում կարգուկանոն հաստատել չկարողանալու համար, և դժգոհել է, որ վարչապետն ու խորհրդարանը խոչընդոտել են իր աշխատանքին:
Բացի ՆԳՆ ղեկավարի հրաժարականից վերջին շրջանում եղել են նաև 2 այլ հնչեղ հրաժարականներ՝ մայիսին իր պաշտոնը լքել է Պաշտպանության նախարար Մոհամեդ ալ-Բառգատին, իսմ մի քանի ամիս անց՝ Գլխավոր Շտաբի ղեկավար Յուսեֆ ալ-Մանգուշը: Այս բոլոր ցնցումները փորձագետների համար առիթ դարձան ենթադրելու, որ Լիբիայի կառավարող էլիտայում առկա է պառակտում, ինչը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի:

Որպես տարաձայնությունների գլխավոր պատճառ նշվում է նավթի մաքսանենգության դեմ պայքարը: Չնայած հեղափոխությունից հետո Լիբիային հեշտությամբ հաջողվեց մեծացնել նավթի ստացումը մինչև օրական 1.6 մլն բարել, սակայն 2013թ-ին այդ ցուցանիշը ընկավ՝ հասնելով օրական 500 հազար բարելի: Այս ամենի պատճառ է դարձել զինված ցեղային միավորումների սեպարատիստական ձգտումները: Նրանց վերահսկողության տակ է Կիրիենաիկի նավթով հարուստ շրջանը, որտեղ նաև գտնվում են նավթի տեղափոխման հիմնական տերմինալները՝ Սեդրա, Բռեգա, Էզ-Զուէյտինա և Ռաս-Լանուֆ: Պահապանների խմբավորումները, որոնք հիմնականում կազմված են զինաթափվելուց հրաժարվող ապստամբներից, զբաղվում են նավթի հափշտակմամբ, ինչպես նաև խոչընդոտում են կետրոնական կառավարության արդյունավետ հակազդմանը: Նրանց գործողությունները և կենտրոնական իշխանությունների անօգնական վիճակը երկրի գանձարանի վրա շատ թանկ են նստում՝ միայն անցած տարի նավթի հափշտակումներից կազմած վնասը հասնում է 1.6 մլրդ դոլար:
Վարչապետ Ալի Զեյդանը արդեն հայտարարել է, որ պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների հափշտակումների վերացման համար: Վերջերս կատարած իր հայտարարությունում վարչապետը սպառնացել է, որ նավթային տերմինալների մոտեցող ցանկացած նավ, որը պայմանագիր չի ունենա նավթի ողջ արտահանումը վերահսկող Ազգային նավթային ընկերության հետ, ռմբակոծման կենթարկվի:
Այնուամենայնիվ, շատերը կասկածում են, թե վարչապետի սպառնալիքները կարող են կասեցնել նավթային հափշտակումները, քանի որ ապստամբները պատրաստ են պաշտպանել իրենց եկամուտները զենքը ձեռքներին, իսկ նրանց հետ բաց հակամարտությունը կբերի նոր քաղաքացիական պատերազմի:
«Նավթային սեպարատիզմը» առավել խիստ դրսևորումներ է ունենում կրոնական և էթնիկ հակամարտությունների ֆոնին, միևնույն ժամանակ ներգրավելով առավել խոշոր խաղացողների, որոնք շահագրգռված են մատակարարումների կայունությամբ: Այս ամենում իր հետքը թողել է նաև գաղութային ժամանակաշրջանի թողած կամայական սահմանները: Ակնհայտ է, որ էներգառեսուրսների կրճատումը ողջ աշխարհում առավել մեծ սպառնալիք կստեղծի երկրների տարածքային ամբողջականության համար, ինչը կօգտագործվի թե՛ սեպարատիստների, թե՛ այդ ռեսուսների գնորդների կողմից: