Страницы

Saturday, 7 September 2013

Ադրբեջանի կառավարությունը բնակարաններով վճարեց լրագրողների լռության դիմաց: La Stampa

Իտալական առաջատար թերթերից մեկը՝ La Stampa-ն, այսօր հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից վերջերս լրագրողներին նվիրած բնակարանների փաստին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հոդվածը վերնագրված է այսպես. «Ադրբեջանում լրագրողներին վճարեցին բնակարաններով. այս կերպ նախագահը մատնանշում է իր վերընտրությունը»: Հոդվածում գրված է, որ Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի որոշ ներկայացուցիչներ հրաժարվել են այդ թանկարժեք և յուրօրինակ նվերից, սակայն կան նաև այնպիսիները, ովքեր համաձայնվեցին ընդունել թանկարժեք նվերը՝ հայտարարելով, որ «մեր աշխատավարձով հնարավոր չէ նորմալ ապրել»:
Հոդվածում նշվում է, որ ընթացիկ տարում կառավարությունը 17-հարկանի բնակելի շենքում 155 բնակարան նվիրեց լրագրողներին, որի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 6 մլն ԱՄՆ դոլար:
«Այս ամենը հիշեցնում է խորհրդային ժամանակները, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը վերահսկելու համար պետությունը նրանց բնակարաններ էր նվիրում»,-եզրափակվում է հոդվածն այս խոսքով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

No comments:

Post a Comment