Страницы

Saturday, 21 September 2013

Եթե Ասսադը խարդախություն անի, Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը


Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը Ստոկհոլմում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ տեսականորեն հնարավոր է Ռուսաստանը փոխի Սիրիայի հարցում իր դիրորոշումը, եթե հանկարծ պարզ դառնա, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասսադը <<խարդախություն>> է անում: Իվանովը նաև կոչ է արել չձևացնել, թե իբրև ուրիշ երկրներ ինտերվենցիա իրականացնելը ժողովրդավարություն կհաստատի այդ երկրներում:
<<Վերջին տարների փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններում արտաքին միջամտությունը չի բերում դրանց ավարտին, հակառակը՝ ավելի է խորացնում հակամարտությունը, մի՞թե Իրաքը և Լիբիան ասվածի օրինակները չեն, հետևաբար եկեք չձևացնենք նման հարցերում>>,-նշել է ռուս պաշտոնյան:

Կրեմլի ներկայացուցիչը իր խոսքում անդրադարձել է նաև միջազգային հարաբերությունների բնույթին՝ ընդգծելով, որ հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհակարգը չարդարացրեց իրեն և բավական շուտ սկսեց կորցնել իր ռեսուրսները:

Անդրդառանալով սիրիական խնդրին՝ ռուս պաշտոնյան ևս մեկ անգամ շեշտադրել է այն հանգամանքը, որ ՌԴ-ն միայն սկզբունքից ելնելով չի կիրառի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր վետոյի իրավունքը, այլ <<եթե հստակ և միանշանակ լինեն Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը վերաբերող փաստերը այդ ժամանակ էլ ՌԴ-ն իր վետոյի իրավունքը կօգտագործի,  և դա կլինի բոլորովին ուրիշ հարց, սակայն նման փաստեր դեռևս գոյություն չունեն>>,-փոխանցում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

No comments:

Post a Comment