Страницы

Saturday, 21 September 2013

Վենեսուելան դատի կտա ԱՄՆ-ին ագրեսիայի ակտի համար


Վենեսուելան ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին նամակ է հասցեագրել, որում խնդրում է կոնկրետ միջոցներ ձեռնարկել ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների՝ կապված ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 68-րդ շրջանին մասնակցելու համար Նյու-Յորք մեկնող վենեսուելական պատվիրակությանը վիզաների չտրամադրման հետ:
Դեսպանի անունից ուղարկված նամակում Վենեսուելայի նախագահը Միացյալ Նահանգների հման գործելաոճը բնութագրում է որպես <<ագրեսիայի ակտ>> և <<կանխամտածված խոչընդոտ>>, որի նպատակն է խանգարել պատվիրակության ներկա գտնվելուն Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին:
<<Մենք գնում են Նյու-Յորք ոչ թե արձակաուրդի, այլ նստաշրջանին մասնակցելու նպատակով, և ինձ համար անընդունելի է, որ մերժում են հենց նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին>>,-նշել է Նիկոլաս Մադուրոն:

ԱՄՆ Պետդեպարտամենտից եկող մեկնաբանությունների համաձայն Միացյալ Նահանգները չի մերժել ոչ մի վենեսուելացի պատվիրակի: Սակայն, ավելի վաղ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան նաև տեղեկացրել էր, որ ԱՄՆ հրաժարվել է իր օդային տարածքը տրամադրել՝ նախագահ Մադուրոյի Չինաստան կատարելիք պաշտոնական այցի համար:

Համանման միջադեպերի ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին՝ միաջազգային հանրության դեմ կատարած հանցագործությունների համար, ավելին, նա նախագահ Բարաք Օբամային անվանել է հանցագործ, ով խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Մադուրոն նաև կոչով դիմել է Լատինամերիկյան մյուս երկրների ղեկավարներին՝ իրեն այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

Եթե Ասսադը խարդախություն անի, Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը


Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը Ստոկհոլմում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ տեսականորեն հնարավոր է Ռուսաստանը փոխի Սիրիայի հարցում իր դիրորոշումը, եթե հանկարծ պարզ դառնա, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասսադը <<խարդախություն>> է անում: Իվանովը նաև կոչ է արել չձևացնել, թե իբրև ուրիշ երկրներ ինտերվենցիա իրականացնելը ժողովրդավարություն կհաստատի այդ երկրներում:
<<Վերջին տարների փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններում արտաքին միջամտությունը չի բերում դրանց ավարտին, հակառակը՝ ավելի է խորացնում հակամարտությունը, մի՞թե Իրաքը և Լիբիան ասվածի օրինակները չեն, հետևաբար եկեք չձևացնենք նման հարցերում>>,-նշել է ռուս պաշտոնյան:

Կրեմլի ներկայացուցիչը իր խոսքում անդրադարձել է նաև միջազգային հարաբերությունների բնույթին՝ ընդգծելով, որ հետսառըպատերազմյան միաբևեռ աշխարհակարգը չարդարացրեց իրեն և բավական շուտ սկսեց կորցնել իր ռեսուրսները:

Անդրդառանալով սիրիական խնդրին՝ ռուս պաշտոնյան ևս մեկ անգամ շեշտադրել է այն հանգամանքը, որ ՌԴ-ն միայն սկզբունքից ելնելով չի կիրառի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր վետոյի իրավունքը, այլ <<եթե հստակ և միանշանակ լինեն Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը վերաբերող փաստերը այդ ժամանակ էլ ՌԴ-ն իր վետոյի իրավունքը կօգտագործի,  և դա կլինի բոլորովին ուրիշ հարց, սակայն նման փաստեր դեռևս գոյություն չունեն>>,-փոխանցում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

Saturday, 7 September 2013

Ադրբեջանի կառավարությունը բնակարաններով վճարեց լրագրողների լռության դիմաց: La Stampa

Իտալական առաջատար թերթերից մեկը՝ La Stampa-ն, այսօր հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից վերջերս լրագրողներին նվիրած բնակարանների փաստին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հոդվածը վերնագրված է այսպես. «Ադրբեջանում լրագրողներին վճարեցին բնակարաններով. այս կերպ նախագահը մատնանշում է իր վերընտրությունը»: Հոդվածում գրված է, որ Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի որոշ ներկայացուցիչներ հրաժարվել են այդ թանկարժեք և յուրօրինակ նվերից, սակայն կան նաև այնպիսիները, ովքեր համաձայնվեցին ընդունել թանկարժեք նվերը՝ հայտարարելով, որ «մեր աշխատավարձով հնարավոր չէ նորմալ ապրել»:
Հոդվածում նշվում է, որ ընթացիկ տարում կառավարությունը 17-հարկանի բնակելի շենքում 155 բնակարան նվիրեց լրագրողներին, որի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 6 մլն ԱՄՆ դոլար:
«Այս ամենը հիշեցնում է խորհրդային ժամանակները, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը վերահսկելու համար պետությունը նրանց բնակարաններ էր նվիրում»,-եզրափակվում է հոդվածն այս խոսքով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կանցկացվեն նախագահական ընտրություններ:

ԵՄ երկրները ԱՄՆ-ին խնդրել են հետաձգել հարձակումը


Վիլնյուսում կայացել է եվրոպական 28 երկրների նախարարների հանդիպում, որտեղ քննարկվել է սիրիական հակամարտության խնդիրը: Հնդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարը:
ԵՄ անդամ երկրերը ԱՄՆ-ին խնդրել են հետաձգել Սիրիայի վրա հարձակումը մինչև քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը:
Միևնույն ժամանակ ԵՄ անդամ երկրները ընդգծել են, որ անհրաժեշտ է խստորեն պատասխանել Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը: Հանդիպման ընթացքում Բաշար Ասադի գործողությունների ուժեղ հարված հասցնելու կողմնակիցներին միացել է  նաև Գերմանիան:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր հերթին շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և նշել, որ «գնահատում է կառուցողական երխոսությունը»:

Արտգործնախարարների հանդիպմանը ԵՄ դիվանագիտական ոլորտի ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ քիմիական հարձակման մեղավորներին անհրաժեշտ է տալ միանշանակ և «խիստ պատասխան»: Ըստ նրա՝ բոլոր փաստերը խոսում են Բ. Ասադի մեղավորության մասին:

11 երկիր կաջակցի ԱՄՆ-ին առանց ՄԱԿ ԱԽ մանդատի

G20-ի 11 երկիր աջակցում է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ գործողություններին անգամ ՄԱԿ-ի ԱԽ մանդատի բացակայության պայմաններում:
Օրերս 11 երկրի (Ավստրալիա, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հվ. Կորեա, Սաուդյան Արաբիա, Իսպանիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) կողմից ստորագրված հուշագրում ասվում է. «Ստորգրող երկրները իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ ԱԽ կոշտ բանաձևին, հաշվի առնելով, որ միջազգային արձագանքը հանդիսանում է Անվտանգության Խորհրդի պարտականություն, սակայն միևնույն ժամանակ ընդունում են, որ ԱԽ-ն գտնվում է արգելակված վիճակում, ինչն արդեն շարունակվում է երկուսուկես տարի»: Աշխարհը չի կարող սպասել, մինչ բազում գործընթացներ կավարտվեն անհաջողությամբ, ինչը կբերի միջազգային անկայունության և Սիրիայում տառաբանքների աճի»:
«Մենք աջակցում ենք ԱՄՆ և այլ երկրների ձեռնարկած քայլերը՝ քիմիական զենքի կիրառման արգելման հարցում»,- նշվում է տեքստում:
Հիշեցնենք, որ G20-ի ավարտին նվիրված ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ կօգնի Սիրիային, եթե ԱՄՆ ռազմական հարված հասցնի նրան:
Ինչպես հաղորվում է, ՌԴ-ն և ԵՄ երկրների մեծամասնությունը դեմ են սիրիական հակամարտության ռազմական լուծմանը:

  

Ֆրանսիայի և Գերմանիայի բնակչությունը դեմ է Սիրիա վրա հարձակմանը: Սոցհարցում

Գերմանիայի քաղաքացիները հանդես են գալիս ընդդեմ Մերձավոր արևելքում ծրագրվող ինտերվենցիայի՝ բնակչության 63%-ը դեմ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելում, իսկ 77%-ը՝ դրանց ԳԴՀ մասնակցությանը:
Ֆրանսիայում բնակչության առավել քան երկու երրորդը դեմ է Սիրիայում միջազգային ռազմական գործողույթուններին իրենց երկրի մասնակցությանը: Ֆրանսիայի մասնակցության դեմ հանդես եկող քաղաքացիների քանակը օգոստոս ամսին աճել է 9 %-ով՝ 59%-ից հասնելով 68%-ի: Ռազմական գործողությունների դեմ հանդես եկողների քանակը աճել է 19%-ով՝ հասնելով 64%-ի:
Հետազոտության ընթացքում սոցիոլոգները հարցումը իրականացրել են 1003 գերմանացիների և 972 ֆրանսիացիների շրջանում:
Ամերիկայում անցկացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Սիրիայում ռազմական գործողություններին կողմ է բնակչության 36%-ը, իսկ 51%-ը՝ դեմ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Գերմանիայի հետախուզական ծառայություններիը ամերիկացիներից հետո ևս հայտարարել են, որ ունեն փաստեր, որոնք ապացուցում են կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը:

http://content3.adfox.ru/transparent.gif

ԱՄՆ հնարավոր է չհարվածի Սիրիային: Օբամա

Սիրիային հրթիռային հարված հասցնելու գաղափարի հեղինակ նախագահ Բարաք Օբաման հնարավոր է հրաժարվի իր ծրագրերից, հաղորդում է վաշինգտոնյան The Daily Caller-ը: Լրագրողների հետ հարցազրույցում նախագահը հայտնել է, որ չի ձգտում ռազմական միջամտության:
Ավելին, նա ակնարկել է, որ հնարավոր է ընդհանրապես չեղյալ հայտարարի Կոնգրեսում կայանալիք քվեարկությունը: «Կոնգրեսի որոշ անդամներ առաջարկել են սիրիական ռեժիմին տալ 45 օր՝ Քիմիական զենքի արգելքի, թունավոր նյութերի վերացման  մասին կոնվենցիան ստորագրելու համար: Ընդհանուր առմամբ՝ Սիրիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի միջազգային հանրությունը համոզվի այդ երկրի պատրաստակամության մեջ և հրաժարվի ռազմական գործողություններից»,- հայտարարել է Օբաման:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ որոշում է կայացրել Սիրիայի ռեժիմի դեմ ռազմական գորոծղություններ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ, իսկ այնուհետև օրենսդիրների քննարկմանն էր ներկայացրել համապատասխան նախագիծ: Ինչպես ակնկալվում է, ներկայացուցիչների պալատը և Սենատը նախագծի օգտին կքվեարկեն սեպտեմբերի 9-ից հետո: