Վենեսուելան
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին նամակ է հասցեագրել, որում խնդրում է կոնկրետ միջոցներ ձեռնարկել
ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների՝ կապված ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 68-րդ շրջանին մասնակցելու
համար Նյու-Յորք մեկնող վենեսուելական պատվիրակությանը վիզաների չտրամադրման հետ:
Դեսպանի
անունից ուղարկված նամակում Վենեսուելայի նախագահը Միացյալ Նահանգների հման գործելաոճը
բնութագրում է որպես <<ագրեսիայի ակտ>> և <<կանխամտածված խոչընդոտ>>,
որի նպատակն է խանգարել պատվիրակության ներկա գտնվելուն Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին:
<<Մենք
գնում են Նյու-Յորք ոչ թե արձակաուրդի, այլ նստաշրջանին մասնակցելու նպատակով, և ինձ
համար անընդունելի է, որ մերժում են հենց նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին>>,-նշել
է Նիկոլաս Մադուրոն:
ԱՄՆ Պետդեպարտամենտից
եկող մեկնաբանությունների համաձայն Միացյալ Նահանգները չի մերժել ոչ մի վենեսուելացի
պատվիրակի: Սակայն, ավելի վաղ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան նաև
տեղեկացրել էր, որ ԱՄՆ հրաժարվել է իր օդային տարածքը տրամադրել՝ նախագահ Մադուրոյի
Չինաստան կատարելիք պաշտոնական այցի համար:
Համանման
միջադեպերի ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արդեն իսկ հայտարարել է, որ
պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին՝ միաջազգային հանրության դեմ կատարած հանցագործությունների
համար, ավելին, նա նախագահ Բարաք Օբամային անվանել է հանցագործ, ով խախտում է միջազգային
իրավունքի հիմնարար նորմերը: Մադուրոն նաև կոչով դիմել է Լատինամերիկյան մյուս երկրների
ղեկավարներին՝ իրեն այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

No comments:
Post a Comment