
Լիբիայի ներքին գործերի նախարար Աշուռ Շավիլի հրաժարականից հազիվ մի քանի ամիս է անցել, բայց արդեն հրաժարական է տվել նրան այդ պաշտոնում փոխարինած Մուհամեդ Խալիֆա աշ-Շեյխը: Վերջինիս հրաժարականի պատճառ է դարձել վարչապետ Ալի Զայդանի հետ ունեցած տարաձայնությւոնները: Հրաժարականից հետո տրված հարցազրույցում նախկին նախարարը ներողություն է խնդրել երկրի նավթային ոլորտում կարգուկանոն հաստատել չկարողանալու համար, և դժգոհել է, որ վարչապետն ու խորհրդարանը խոչընդոտել են իր աշխատանքին:
Բացի ՆԳՆ ղեկավարի հրաժարականից վերջին շրջանում եղել են նաև 2 այլ հնչեղ հրաժարականներ՝ մայիսին իր պաշտոնը լքել է Պաշտպանության նախարար Մոհամեդ ալ-Բառգատին, իսմ մի քանի ամիս անց՝ Գլխավոր Շտաբի ղեկավար Յուսեֆ ալ-Մանգուշը: Այս բոլոր ցնցումները փորձագետների համար առիթ
դարձան ենթադրելու, որ Լիբիայի կառավարող էլիտայում առկա է պառակտում, ինչը կարող
է հանգեցնել քաղաքական ճգնաժամի:

Որպես տարաձայնությունների
գլխավոր պատճառ նշվում է նավթի մաքսանենգության դեմ պայքարը: Չնայած
հեղափոխությունից հետո Լիբիային հեշտությամբ հաջողվեց մեծացնել նավթի ստացումը
մինչև օրական 1.6 մլն բարել, սակայն 2013թ-ին այդ ցուցանիշը ընկավ՝ հասնելով
օրական 500 հազար բարելի: Այս ամենի
պատճառ է դարձել զինված ցեղային միավորումների սեպարատիստական ձգտումները: Նրանց
վերահսկողության տակ է Կիրիենաիկի նավթով հարուստ շրջանը, որտեղ նաև գտնվում են
նավթի տեղափոխման հիմնական տերմինալները՝ Սեդրա, Բռեգա, Էզ-Զուէյտինա և
Ռաս-Լանուֆ: Պահապանների խմբավորումները, որոնք հիմնականում կազմված են զինաթափվելուց
հրաժարվող ապստամբներից, զբաղվում են նավթի հափշտակմամբ, ինչպես նաև խոչընդոտում
են կետրոնական կառավարության արդյունավետ հակազդմանը: Նրանց գործողությունները և
կենտրոնական իշխանությունների անօգնական վիճակը երկրի գանձարանի վրա շատ թանկ են
նստում՝ միայն անցած տարի նավթի հափշտակումներից կազմած վնասը հասնում է 1.6 մլրդ
դոլար:
Վարչապետ Ալի Զեյդանը արդեն
հայտարարել է, որ պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցների հափշտակումների վերացման
համար: Վերջերս կատարած իր հայտարարությունում վարչապետը սպառնացել է, որ նավթային
տերմինալների մոտեցող ցանկացած նավ, որը պայմանագիր չի ունենա նավթի ողջ
արտահանումը վերահսկող Ազգային նավթային ընկերության հետ, ռմբակոծման կենթարկվի:
Այնուամենայնիվ, շատերը
կասկածում են, թե վարչապետի սպառնալիքները կարող են կասեցնել նավթային
հափշտակումները, քանի որ ապստամբները պատրաստ են պաշտպանել իրենց եկամուտները
զենքը ձեռքներին, իսկ նրանց հետ բաց հակամարտությունը կբերի նոր քաղաքացիական
պատերազմի:
«Նավթային սեպարատիզմը» առավել
խիստ դրսևորումներ է ունենում կրոնական և էթնիկ հակամարտությունների ֆոնին,
միևնույն ժամանակ ներգրավելով առավել խոշոր խաղացողների, որոնք շահագրգռված են
մատակարարումների կայունությամբ: Այս ամենում իր հետքը թողել է նաև գաղութային
ժամանակաշրջանի թողած կամայական սահմանները: Ակնհայտ է, որ էներգառեսուրսների
կրճատումը ողջ աշխարհում առավել մեծ սպառնալիք կստեղծի երկրների տարածքային
ամբողջականության համար, ինչը կօգտագործվի թե՛ սեպարատիստների, թե՛ այդ ռեսուսների
գնորդների կողմից:

No comments:
Post a Comment