Գերմանիան և Իտալիան միակղմանի կարգով դադարեցրել են զենքի արտահանումը Եգիպտոս՝ չսպասելով ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը:
ԵՄ Եգիպտոսի հետ հարաբերությունների վերանայմանն է նվիրված ԵՄ 28 երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումը: Նախարարները ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի կանչով ընդհատել են իրենց արձակուրդները: Ինչպես հաղորդում է РИА "Новости"-ն Էշթոնը հրավիրել է խորհրդակցություն՝ Եգիպտոսում առաջացած ճգնաժամի վեաբերյալ միասնական դիրքորոշման քննարկման և հրապարակման նպատակով:
Ինչպես ակնկալվում է, ԵՄ ԱԳՆ ներկայացուցիչները հանդես կգան Եգիպտոսում բռնության դեպքերի խիստ քննադատությամբ, որն արդեն խլել է 900 մարդու կյանք, ինչպես նաև հակամարտող
կողմերին կոչ կանեն անմիջապես դադարեցնել հակամարտությունը և սկսել երկխոսություն՝
խաղաղ ճանապարհով ճգնաժամը հաղթահարելու համար:
Բացի այդ, ենթադրվում է, որ նախարարները արգելք
կմտցնեն ԵՄ կողմից Եգիպտոսին հրոիռներ և այլ ռազմական տեղխնիկա, ինչպես նաև
սարքավորումներ և հատուկ միջոցներ (որոնբք կարող են կիրառվել ներքին ռեպրեսիաների
համար) մատակարարելու վրա:
Բացի այդ, ակնկալվում է նաև Եգիպտոսին
ֆինանստնտեսական օգնության հատկացման ծրագրերը սառեցնելու մասին որոշման
ընդունում:

No comments:
Post a Comment