Страницы

Thursday, 8 August 2013

Հռետորիկայի փոփոխություն` ռուս-վրացական հարաբերություններում


    Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիի խոսքով վրացական կառավարությունը հակամարտությունների կարգավորման խաղաղ և կառուցողական ուղի: Նախարարը վստահություն է հայտնել, որ կառավարության ընտրած խաղաղ և պրագմատիկ ուղին կտա իր արդյուքները և կնպաստի երկրի միավորմանը: 

  Վերջին շրջանում վրացական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և առանձին գործիչների հայտարարություններում հաճախակի կարելի է նկատել հռետորաբանության փոփոխություն, որը կարող է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների առողջացմանը և հետագա զարգացմանը: 

  Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վրացական Ռուսթավի-2 հեռստալիքին տված հարցազրույցը` նշել է, որ <Վրաստանը պետք է շարունակի Ռուսաստանի հետ երկխոսությունը և ուղիներ փնտրի այդ երկխոսությունը ավելի դրական դարձնելու համար>: 

No comments:

Post a Comment