Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության փոխնախարար Անատոլի Անտոնովը տեղեկացրել է, որ ուրբաթ օրը պլանավորված Ռուսաստանի և Ամերիկայի պաշտպանության և արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև կայանալիք երկկողմ հանդիպման հիմնական առանցքային թեմաները վերաբերելու են հակահրթիռային պաշտպանությանը, միջուկային զինաթափմանը և ռազմա-տեխնիկական համագործակցությանը:
Տեղեկացնենք, որ սա պաշտպանության նախարարների առաջին հարդիպումն է նման ձևաչափով, ուստի ըստ ռուսական կողմի փոխանցման` առաջնային շեշտադրումները կատարվել են անցյալում կատարվածի և ապագայում պլանավորվելիք գործողությունների վրա:
Չնայած վերջին օրերին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ազդանշաններին և երկուստեք հնչող կոշտ հայտարարությունների ու մեղադրանքների` ռուսական կողմը հույս է հայտնում, որ այս ձևաչափով հանդիպումը անցնի կառուցողական մթնոլորտում:
No comments:
Post a Comment