Страницы

Thursday, 8 August 2013

Սնոուդենի հայրը լրացրել է հայտը` ՌԴ այցելելու համար


   ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության ծառայության նախկին աշխատակից և ԿՀՎ-ի պայմանագրային ծառայող Էդուրադ Սնոուդենի հայրը լրացրել է բոլոր անհրաժեշտ հայտերը Ռուսաստան այցելելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին այսօր տեղեկացրել է Լոն Սնոուդենի ներկաչացուցիչը: Ռուսաստանում փաստաթղեթրի պատրաստմանը և ընդհանուր ընթացակարգերի առումով Սնոուդենի հայրիկին օժանադակություն է ցուցաբերում Անատոլի Կուչերենան, ով արդեն իսկ զբաղվում է Էդուարդ Սնոուդենի գործի հետ կապված իրավական խնդիրների լուծմամբ: 

   Տեղեկացնենք, որ արդեն օգոստոսի 6-ին տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Լոն Սնոուդենը ստացել է դեպի Ռուսաստան մեկնելու հրավերը, որը վերջինիս ուղարկել էր հենց Անատոլի Կուչերենան, իսկ այցն էլ արդեն պլանավորվում է, որ տեղի կունենա հենց այս ամսում: 

  Ավելի վաղ նաև Էդուրադ Սնոուդենի հայրը հարցազրյուցներից մեկում  նշել էր, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ցանկանում են օժանդակել կազմակերպելու իր այցը Մոսկվա, որպեսզի վերջինս որդուն համոզի Ամերիկա վերադառնալու հարցում, սակայն Լոն Սնոուդենը միաժամանակ տեղեկացրել էր, որ ինքը ցանկություն չունի էմոցիոնալ և հոգեբանական ազդեցություն գործելու որդու վրա` այդ կերպ դառնալով գործիք ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքերում: 

No comments:

Post a Comment