Страницы

Thursday, 8 August 2013

Սկանդալ Հիլարի Քլինթոնի շուրջ

       
Ամերիկյան մեդիա դաշտում հերթական սկանդալն է հասնունանում, որի պատճառը ամերկյան CNN և NBC -ի հեռուստալիքների պլաններն են` ցուցադրելու ֆաստավավերագրական ֆիլմ և սերիալ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին: Հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ պահանջում են այդ ֆիլմերի եթեր չհեռարձակելը` պնդելով, որ նման գործողությունները կարող են նշանակել դեմոկրատական կուսակցության հաջորդ նախագահակն ընտրությունների հնարավոր թեկնածուի օգտին տարվող քարոզչություն: 

  Կոնգրեսի հանրապետական կուսակցության ներկայացուցիչն հեռուստաընկերություններին ուղղված իր նամակում նշել է, որ եթե մինչ օգոստոսի 15-ը այդ հողրդումները եթերից չհեռացվեն, ապա իրենք կհասնեն այն բանին, որ այդ երկու հեռուստալիքներին կզրկեն 2016թ-ի ընտրական փրայմերիզների լուսաբանման հնարավորությունից, ինչպես նաև ընտրական արշավի կարևորագույն մասը հանդիսացող հեռուստաբանավեճեր կազմակերպելու և հեռարձակելու հնարավորությունից: 

  Հանրապետականները ավելի քան վստահ են, որ այս հաղոևդումների շարքը իրենց ներկայացնում է ըստ էության քաղաքական գովազդ մի անձի կյանքի և գործունեության մասին, ով ամենայն հավանականությամբ հենց կլինի դեմոկրատների ֆավորիտ թեկնածուն հաջորդ նախագահական արշավի ժամանակ: 

 Ավելացնենք, որ երկու հեռուստաընկերությունների տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ իրենք բնավ էլ մտադրություն չունեն դադարեցնել սերիալի և վավերագրական ֆիլմի ցուցարդությունը: 

No comments:

Post a Comment