Страницы

Friday, 9 August 2013

Հռոմի իշխանություննրը փորձում են կանխարգելել ահաբեկչական ակտերը

Հռոմի իշխանությունները լուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում անվտանգությա նկատառումներից ելնելով: Մայրաքաղաքի անվտանգային միջավայրի խստացման համար հիմք է հանդիսացել ահազանգերը` քաղաքում պլանավորվող ահաբեկչական գործողությունների իրականացման վերաբերյալ:

Տեղական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ձեռնարկված միջոցառումների շրջանակներում առաջնային նշանակություն են տրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման խնդրին: 

 Ոստիկանությունը քաղաքում իրականացնում է լայնամասշտապ փնտրողական աշխատանքներ: Որպես կասկածելի թիրախներ են ընտրված հատկապես քաղաքի կոյուղիները:

No comments:

Post a Comment