Եգիպտական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ալին ռուսական RT հեռուստալիքին տված հարցազրույցում անդրաարձել է Մուրսիի հեռանալուց հետո Եգիպտոսի հետագա զարգացման հեռանկարներին: Զինվորականը նշել է, որ եգիպտական իշխանությունները պատրաստ են քաղաքական երկխոսություն սկսել <Մահմեդական եղբայրենրի> հետ, ինչպես նաև այն բոլոր զգուշացումները, որոնք կապված են Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի սկսման հետ, իրենց հիմքում ոչ մի աղերս չունեն իրականության հետ:
Ավելի մանրամասնելով իրավիճակը` Ահմադ Ալին նշել է, որ <Մահմեդական եղբայրենրի> հետ կապված բոլոր իրավական խնդիրները պետք է լուծվեն դատական իշխանության կողմից, իսկ քաղաքական առումով` ներկայիս իշխանությունները կարևոր են համարում Մուրսիի կողմնակիցների հետ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը` վերջիններիս կրկին քաղաքական գործընթացներին ներառելու համար:
Քաղաքացիական պատերազմի հնարավորության հետ կապված զինվորականը նշել է, որ այն սովորաբար հասունանում է միջկրոնական հակասությունների արդյունքում, իսկ Եգիպտոսում նման հիմք գոյություն չունի, որը հնարավոր կդարձնի քաղաքացիական պատերազմը: Եգիպտա-ամերիկյան հարաբերությունների մասով Ահմադ Ալին նշել է, որ այդ առումով ոչ մի բացասական փոփոխություն տեղի չի ունեցել:
.jpg)
No comments:
Post a Comment