Страницы

Friday, 9 August 2013

ՌԴ-ից կարտաքսվի 200 վիետնամցի

 
     Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում շարունակվում են անօրինական իմիգրանտների կարգավիճակի որոշման հետ կապված լայնածավալ միջոցառումների անցկացումը: Այսօր արդեն Մոսկվայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչը տեղեկացրել է ավելի քան 200 վիետնամցի անօրինական իմիգրանտների երկրից արտաքսման ընթացակարգերի նախապատրաստման մասին: 

   Հետաքննական աշխատանքների ադյունքում պարզվել է, որ ներկայում իմիգրանտների համար ստեղծված ճամբարում պահվող 200 վետնամցիների միայն 1/10-րդը ունի հայրենի երկրի կողմից տրված օրինական փաստաթղթեր կամ Վիետնամի անձնագրեր: 

   Տեղեկացնենք, որ ավելի վաղ Մոսկվայում գտնվող Վիետնամի դեսպանատան աշխատակիցները միջամտել էին իմիգրանտների հետ կապված գործընթացներին` փորձելով օժանդակել վերջիններիս փաստաթղթային հարցերում: Ըստ ռուսական միգրացիոն ծառայության տվյալների` այս պահին 585 վիետնամցի է գտնվում անօրինական իմիգրանտների պահման ճամբարում:

No comments:

Post a Comment