Страницы

Friday, 9 August 2013

Ժնև-2-ի հետաձգումը լրացուցիչ հնարավորություն է տալիս ահաբեկիչներին

 
  
     ՌԴ արտաքին գերատեսչության  ղեկավար Սերգեյ Լավրովը Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ կայացախ հանդիպման ժամանակ բացի իսրայելա-պաղեստինյան և եգիպտական իրադարձություններին անդրադառնալուց` խոսել է նաև սիրիական խնդրի մասին: Վերջինիս փոխանցմամբ որքան ավելի ձգվի Ժնև-2 միջազգային կոնֆերանսի տեղի ունենալը, այնքան կմեծանա հնարավորությունները ահաբեկիչների համար, որոնք Սիրիայում կռվում են ոչ միայն իշխանության և նրա ներկայացուցիչների դեմ , այլ նաև խաղաղ բնակչության և ընդդիմադիր որոշ ուժերի դեմ: 

      Անդրադառնալով կոնֆերանսի կայանալու հավանականությանը` Լավրովը նշել է, որ դիվանագիտության խնդիրն է կոնկրետ արդյունք ունենալ, և որպեսզի նման արդյունք ունենանանք, ապա բոլոր մասնակիցները պետք է միևնույն խաղը պլանավորեն: Նա նաև ընդգծել է, որ իրենց բաժին աշխատանքը արդեն կատարել են և սիրիական իշխանությունները պատրաստ են պատվիրակություն ուղարկել կոնֆերանսին ` առանց նախապայմանների:

No comments:

Post a Comment