Страницы

Thursday, 1 August 2013

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել փոփոխություն` գենդերային հավասարությանը վերաբերող օրենքում

Վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրջ քննարկման առարկա է դարձել 2013թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, Կառավարության, ինչպես նաեւ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած` «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, որի երրորդ կետի առաջին դրույթը տարբեր հասարակական շերտերի համար դարձել է մտահոգության առարկա:
Սույն դրույթում նշված է.
1)      գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.
Այսինքն` «սեռ» եզրույթն այս նախագծով համարվել է ձեռքբերովի վարք: 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը արդեն իսկ շրջանառության մեջ է դրել փոփոխություն տվյալ օրենքում` առաջարկելով հանել «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» եզրույթը: «Ես անկեղծորեն խոստովանում եմ` քանի որ խորհրդարանական քննարկումների, ինչպես նաեւ նախագծի նախնական տեքստում նման եզրույթ օգտագործված չի եղել, բնականաբար, միանշանակ մեր` պատգամավորներիս բացթողումն է, որ ուշադիր չենք եղել երրորդ ընթերցման ընթացքում, քանզի երրորդ ընթերցման ռեժիմում միայն խմբագրական ուղղումներ են բերվում, այլ ոչ թե բովանդակային: Ես համամիտ եմ այս ընթացքում հնչած մտահոգություններին առ այն, որ նման ձեւակերպումն իրապես կարող է տարբեր, մեր ազգային նկարագրին ոչ հարիր շահարկումների տեղիք տալ եւ ներկայացրել եմ լրացում օրենքի նախագծում` առաջարկելով օրենքից հանել այդ դրույթը»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

No comments:

Post a Comment