Страницы

Thursday, 1 August 2013

Բանգլադեշում փակվել է խոշորագույն իսլամիստական կուսակցությունը

Բանգլադեշի իսլամիսների գլխավոր քաղաքական  միավորումը՝ «Ջամաաթ-ի-իսլամի» կուսակցությւոնը դատարանի կողմից ճանաչվել է որպես անօրինական և ցրվել է, հաղորդում է Agence France-Presse-ը:
Դատավորը, նման վճիռ կայացնելիս հայտարարել է, որ անգամ այդ կուսակցության կանոնադրությունը ունի սահմանադրական խախտումներ, և այդ պատճառով էլ ճանաչվել է անօրինական:
Դատարանը նման կերպ է արձագանքել աշխարհիկ պետության կոմնակիցների հայցին, որոնք պահանջում էին արգելել «Ջամաաթ-ի -իսլամին», սակայն այն հիմնավորմամբ, որ նա հանդես է գալիս ընդդեմ երկրի անկախության և ձգտում է Բանգլադեշում հաստատել իսլամական կառավարման կարգ, հաղորդում է CNN-ը:
Դիմումը աջակցություն է ստացել նաև «Ավամի Լիգայի» կողմից, որը կառավարում է երկիրը 2008թ-ից: Դիտորդները դա կապում են այն հանգամանքի հետ, որ «Ջամաաթ-ի -իսլամին» հանդիսանում է ընդդիմադիր ամենաուժեղ կուսակցություններից մեկը:
Իսլամիստներն ընդունում են, որ նախկինում հանդես են եկել ընդդեմ Բանգլադեշի անկախության, քանի որ երկրի ապագան տեսնում էին Պակիստանի հետ միասին, սակայն չեն հասկանում թե ինչու իրենց պահանջներ են ներկայացնում միայն հիմա, երբ երկիրը կանգնած է խորհրդարանական ընտրությունների առաջ, այլ ոչ թե 1970-ականներին կամ 1990-ականներին, երբ այդ հարցը առավել կտրուկ էր դրված:

Իսլամիստների համար ազատ քաղաքական գործունեության արգելքը կարող է հանգեցնել բռնությունների ալիքի ողջ երկրում: Նախկինում «Ջամաաթ-ի -իսլամի» առաջնորդների ձերբակալություններն ամեն անգամ ուղեկցվել են անկարգություններով և տասնյակ զոհերով:

No comments:

Post a Comment