ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդեն Ռուսաստանի Դաշնային Միգրացիոն ծառայությունից ստացել է տեղեկանք: Նա հատել է սահմանը և լքել մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանը, որտեղ անց է կացրել ավելի քան ամիս: Նրա փաստաբան Անատոլի Կուչերինի խոսքերով Սնոուդենին մեկ տարով տրամադրվել է ժամանակավոր ապաստան:
Տեղեկանքի ստացման մասին լրագրողներին հաղորդել է փաստաբան Անատոլի Կուչերինը: «Ես հենց նոր նրան փոխանցեցի Ռուսաստանի ԴՄԾ-ից նրան տրված փստաթղթերը: Դրանք նրան թույլ կտան լքել տրանզիտային գոտին»:
Ավելի ուշ Интерфакс-ի տվյալներով Սնոուդենը հատել է
սահմանը: «Սահմանային վերահսկողության մարմինները ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը
Ռուսաստանի Դաշնային Միգրացիոն ծառայությունից, որոնցով Սնոուդենին իրավունք է
ստացել գտնվել ՌԴ տարածքում»,- հաղորդում է ծառայության աղբյուրը:
Սնոուդենը հատել է սահմանը և օդանավակայանի շենքից դուրս
է եկել: Որոշ ԶԼՄ-ների տվյալներով դա տեղի է ունեցել 15:30:
Կուչերինի խոսքերով սահմանը հատելուց հետո Սնոուդենը գնացել
է անհայտ ուղղությամբ. «Ես ուղղակի գուշակում եմ, սակայն չեմ կարող ասել՝ ելնելով
անվտանգության նկատառումներից: Նա աշխարհի ամենափնտրվող մարդկանցից մեկն է»,- Интерфакс-ին
հաղորդել է Կուչերինը:
«Հենց նոր ես նրան ճանապարհեցի, նա գնաց անվտանգ տեղ:
Հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենաք նման ինֆորմացիայի, քանի որ նա խնդրեց բոլորիդ
շնորհակալություն հայտնել և հույս ունի, որ կհասկանաք իրեն: Նրա համար
անվտանգության հարցը շատ լուրջ խնդիր է»,- նշել է փաստաբանը:


No comments:
Post a Comment