ԱՄՆ պաշտպանության նախարար
Չակ Հեյգեկը Կոնգրեսին խնդրել է վերանայել Պենտագոնի ծախսերը առաջիկա 10 տարում
500 միլիարդ դոլարով կրճատելու մասին որոշումը: Հակառակ դեպքում, զգուշացրել է
նախարարը, իրենք ստիպված կլինեն դադարեցնել 3 ավիակիրի ծառայություն, կրճատել
կանոնավոր զինուժը 70 հազարով, իսկ ռազմական ռեզերվը՝ 65 հազարով: Նրա խոսքերով դա
կհանգեցնի ամերիկյան բանակի մարտունակության էական անկման և նոր
սպառազինություններ ստեղծելու կարևոր ծրագրերի
կասեցման:
Փորձագետները,
ովքեր 4 ամիս շարունակ վերլուծել են Պենտագոնի բյուջեն, կազմել են 2014թ-ին և դրա
հաջորդող տասնամյակում պաշտպանական ոլորտի բյուջում տարբեր ծախսերի կրճատման 3
սցենար: Նախարարը կարծում է, որ ԱՄՆ-ն եկող տարի իրեն չի կարող թույլ տալ կրճատել
ծախսերը ավելի քան 50 միլիարդ դոլարով:
Հեյգելը միաժամանակ կարծում
է, որ ծախսերի կրճատման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի նախագահ Բարակ
Օբաման և ԱՄՆ Կոնգրեսը, որոնց արդեն իսկ ներկայացվել են զարգացման բոլոր հնարավոր
տարբերակները:

Այս ֆինանսական տարում, որն
ավարտվում է սեպտեմբերի 30-ին, Պենտագոնը ստիպված է կրճատել իր ծախսերը 41
միլիարդով: Այս տարի Պենտագոնը ստիպված է եղել հրաժարվել մի քանի սպառազինության և
ռազմական տեխնիկայի մշակումից, մի քանի օրով չվճարվող արձակուրդի ուղարկել
քաղաքացիական ծառայողներին, օպտիմալացնել բժշկական ապահովագրության ծրագիրը:

No comments:
Post a Comment