Страницы

Thursday, 1 August 2013

Քնեսետում 14 տարվա մեջ առաջին անգամ կախել են պաղեստինյան դրոշ

Իսրայելական խորհրդարանում վերջին տարվա ընթացքում կախել են Պաղեստինյան ինքնավարության դրոշը, նշում են իսրայելական աղբյուրները: Հուլիսի 31-ին այնտեղ հանդիպում է տեղի ունեցել պաղեստինյան տարածքների բարձրաստիճան պաշտոնյաների և ավելի քան 30 իսրայելական նախարարների և Քնեսետի անդամների միջև:
Պաղեստինցի քաղաքական գործիչ Աբդուլլա Աբդուլլան հայտարարել է, որ հուզվել է իրար կողքի կախված տեսնելով պաղեստինյան և իսրայելական դրոշները: Նրա կարծիքով դա համապատասխան քայլ է խաղաղ բանակցությունների հերթական փուլը սկսելու համար: Նա ընդգծել է, որ քաղաքական գործիչների խնդիրը երկու պետությունների խաղաղ գոյակցության ապահովումն է:
Աբդուլլա Աբդուլլան իսրայելական պատգամավորներին է փոխանցել Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի կողմից Ռամալլի խորհրդարան պատասխան այցելություն կատարելու հրավերը: Աբբասը հաղորդել է նաև, որ իսրայելցի քաղաքական գործիչների այցելության ժամանակ պաղեստինյան խորհրդարանում կկախվի նաև Իսրայելի դրոշը, նշում է The Jerusalem Post-ը: Իսրայելական կողմն իր հերթին հետաքրքրություն է հայտնել պատասխան հանդիպման հետ կախված է խոստացել աշխատել դրա իրականացման ուղղությամբ:
Այս հանդիպումը պազմակերպվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման կողմնակից պաղեստինյան լոբբիի կողմից, որը ղեկավարում է Հիլիկ Բառը: Բացի այդ, կազմակերպիչ է հանդիսացել նաև One Voice կազմակերպությունը, որը ձևավորվել է 2002թ-ին և հանդես էր գալիս որպես Արևմտյան ափում արաբական պետություն ստեղծելու կողմնակից:

Նշենք, որ պաղեստինյան դրոշը վերջին անգամ իսրայելական խորհրդարանում կախվել էր 1999թ-ին, երբ նրա նախկին խոսնակ Աբրահամ Բուրգը ընդունել է իր պաղեստինցի գործընկեր Ահմեդ Կուրեին: 

No comments:

Post a Comment