ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ հետաձգում է Ռուսաստանի Դաշնության նախագահ վլադիմիր Պուտինի հետ պլանավորված հանդիպումը: Նման որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի կողմից Էդուարդ Սնոուդենին ժամանակովր քաղաքական ապաստան տալու որոշումը:
Երկու երկրների նախագահների հանդիպման հետաձգման մասին տեղեկացրել է Բարաք Օբամայի անվտանգության հարցերով օգնական Բեն Ռոդսը: Վերջինս միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի անվտանգության հարցերով համագործակցությունը Ռուսաստանի հետ, սակայն հաշվի առնելով անվտանգության ներկա իրավիճակը, ապա երկու նախագահների հանդիպումը անիմաստ է դառնում:
Այս ամենաքննարկված հանդիպումը ըստ նախնական պլանների պետք է տեղի ունենար Մոսկվայում: Աշնանը սպասվում է նաև G20-ի շրջանակներում Օբամայի և Պուտինի հանդիպումը, սակայն այդ հանդիպման շուրջ ևս այս պահին հստակություն չկա, և չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը չի մասնակցի այդ գագաթաժողովին ևս: Ըստ Fox News-ի տեղեկություների` նույն այդ ժամանակահատվածում Օբաման մեկնելու է Շվեյցարիա:

No comments:
Post a Comment