Страницы

Wednesday, 7 August 2013

Ռուսաստանը Ուկրաինայի նախագահի պաշտոնում կառաջադրի իր թեկնածույին: փորձագետ

Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցաության ֆրակցիայի ղեկավարի տեղակալ, Ուկրաինայի վարչապետի խորհրդական Օլեգ Ցառաևը հայտարարել է, որ վերջերս կայացած Սևաստպուլի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հասկանալ  տվել, որ Ուկրաինայի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքման դեպքում Ռուսաստանն չի կարող աջակցել Ուկրաինայի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին:
Ըստ նրա՝ հնարավոր է և որ Կրեմլը առաջադրի իր թեկնածուին: «Կա երկու տարբերակ: Առաջինը՝ Ռուսաստանը հայտարարում է, որ չի աջակցում Յանուկովիչին: Երկրորդ՝ ավելի կոշտ տարբերակը՝ Կրեմլը առաջադրում է ռուսամետ թեկնածույի, ով հենց առաջին փուլում ստանում է ընդդիմության հակառակորդների ձայների մի մասը: Դա կարող է լինել Վիկտոր Մեդվեդչուկը կամ այլ անձնավորություն»,- նշել է փորձագետը Fobes.ua-ի հետ հարցազրույցում:
Նա նաև հայտնել է, որ Պուտինի վարկանիշը Ռուսաստանում կազմում է մոտ 40 %: «Հետևաբար ով այստեղ նրա կողքին կկանգնի արդեն իսկ կունենա մեծ աջակցություն»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընտրությունները կկայանան 2015թ-ին:

No comments:

Post a Comment