ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի հետ հանդիպման հետաձգումը սրդեն իր քաղաքագիտական գնահատականներն է ստանում ռուսական քաղաքական իսթաբլիշմենտում: Փորձագետների համոզմամբ Օբամայի կողմից նման որոշում ընդունելու հիմական պատճառը վերջինիս վրա ուժեղ ճնշումն է Սենատի և Կոնգրեսի կողմից: Քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հանդիսանում է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը, համոզմունք է այս կապակցությամբ համոզմունք է հայտնել, որ Օբաման ինքը փորձում է հնարավորինս կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն Կոնգրեսի և Սենատի <սառըպատերազմյան> լոբբին վերջինիս անուժ է դարձնում այդ գործում: Փորձագետը նաև նշել է, որ Օբամայի զիջումը այդ լոբիին ժամանակավոր բնույթ է կրում , քանզի Օբաման լրջորեն հետաքրքրված է Պուտինի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Համանման գնահատականներ և տեսակետներ են հնչում նաև այլ փորձագետների շուրթերից:
.jpg)
No comments:
Post a Comment