Ամերիկյան մի խումբ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ այսօր հրեական պետության ղեկավար Շիմոն Պերեսը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը հրեաների համար թշնամի չէ: Նախագահը իր խոսքում նաև նշել է, որ իրանական նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Իրանի դեմ ուղղված միջազգային սանկցիաները տալիս են իրենց արդյունքները և Իրանցի ժողովուրդն էլ որպես նախընտրելի տարբերակ ունեն փոփոխությունները:
Տեղեկացնենք, որ Իրանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու խնդրով ամենահետաքրքված կողմը հենց Իսրայելն է, որի ղեկավարությունը վստահ է, որ այդ տիպի գործողությունները լուրջ խոչընդոտ կհանդիսանան Իրանի համար միջուկային զենքի ստեղծման ճանապարհին, ինչպես նաև թույլ չեն տա Իրանին անցնել "կարմիր գիծ"-ը,- ավելացրել է հրեաների առաջնորդը:
No comments:
Post a Comment