Եգիպտոսի ժամանակավոր կառավարության ղեկավարի մամոուլի հարցերով խորհրդատուն գնահատական է հնչեցրել ամերիկյան սենատորներ Ջոն Մքքեյնի և Լինդսի Գրահմանի` Կահիրեում կատարած հայտարարությունների նկատմամբ: Խորհրդականը նախ և առաջ այս հայտարարությունները նշանակում են ուղիղ միջամտություն Եգիպտոսի ներքաղաքական կյանքին:
Տեղեկացնենք, որ սենատոր Մքքեյնը նշել էր, որ պաշտոնկան Վաշինգտոնը հունիսի 30-ին տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է ոչ այլ ինչ, քան ուղղակի ռազմական հեղաշրջում: Այս կապակցությամբ եգիպտացի պաշտոնյաները մեղադրում են սենատորին` իրականությունը միտումնավոր աղավաղելու և պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ:
Ավելին, խորհրդականի փոխանցմամբ եգիպտական կողմը այս պահին մանրամասն ուսումնասիրում է հնչած հայտարարությունները և անպայման կտա իր արժանվույն պատասխան այդ առիթով: Եգիպտացի պաշտոնյաները ԱՄՆ-ի նման պահվածքը գնահատում են որպես <խառնվածություն և անվճռականություն>:
No comments:
Post a Comment