![]() |
| Բանդար բեն Սուլթան |
Սաուդյան կառավարությունը Մոսկվային առաջարկել է գնել ռուսական սպառազինություն և խոստացել է չմրցակցել դեպի Եվրոպա գազի մատակարարումներին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցության դադարեցման դիմաց:
Նման առաջարկ, ըստ աղբյուրների ունեցած տվյալների, կատարել է Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզության ղեկավար արքայազն Բանդար բեն Սուլթանը: Նման տեղեկություն իր աղբյուրներից ստացել է Reuters գործակալությունը:
Պարսից ծոցի երկրներից մեկում գտնվող աղբյուրը հաղորդել է, որ արքայազնը չի նշել գումարի չափը, որը Սաուդյան Արաբիան պատրաստ է ծախսել ռուսական սպառազինության վրա: Սակայն, ըստ որոշ տվյալների, Սիրիայի ընդդիմության հետ զրույցներում սաուդյան արքայազն խոսել է 15 մլրդ $-ի մասին: Դրա փոխարեն արքայազնը խնդրել է Մոսկվային դադարել աջակցել Ասադին և չարգելափակել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, հաղորդում է Reuters-ը:
Սաուդյան Արաբիան և այլ սուննիական երկրներ աջացում են Սիրիայի ապստամբներին, որոնք կռվում են սիրիական զորքերի դեմ, որոնց մեծամասնությունը ևս սուննիներ են:
Սիրիական հակամարտությունը շարունակվում է արդեն մոտ երկու տարի և տարբեր տվյալներով խլել է մոտ 90-120 հազար մարդու կյանք:

No comments:
Post a Comment