Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր պաշտոնից ազատել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Ավելի վաղ հրապարալվել էր, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ կստղծվի կառավարությանն առընթեր Ճարտարապետական պետական կոմիտե: Տարածված լուրերի համաձայն, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կնշանակվի կոմիտեի ղեկավար:
Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը:

No comments:
Post a Comment