Страницы

Wednesday, 7 August 2013

Ասադի ռեժիմի տապալումը ԱՄՆ-ում քաոս կստեղծի: ԿՀՎ

Նախագահ Բաշար Ասադի տապալումը ԱՄՆ ազգային անվտանգության համար մեծ սպառնալիք կներկայացնի, հայտարարել է ԿՀՎ ղեկավարի առաջին տեղակալ Մայքլ Մոռելլը:
Ռիսկը կկայանա նրանում, որ սիրիական կառավարությունը, որը տիրապետում է քիմիական զենքի և այլ առաջատար սպառազինությունների, կտապալվի, իսկ երկիրը ապաստան կդառնա ահաբեկիչների համար, նշել է Մոռելլը:
ԿՀՎ փոխտնօրենի կարծիքով այդ դեպքում հաղթանակ կտանի «Ալ- Քաիդան», ինչը ԱՄՆ համար կստեղծի լրացուցիչ բարդություններ սպառնալիքների որոշման ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն բարձրացրել է անվտանգության մակարդակը, կապված «Ալ-Քաիդայի» ղեկվարների գաղտնասված հեռախոսազանգի հետ, որի ընթացքում նրանք խոսել են ծրագրվող ահաբեկչական խոշոր գործողության մասին:

Հունիսին ԱՄՆ-ն հայտնել էր, որ մտադիր է սիրիական ընդդիմությաննը ցուցաբերել ռազմական օգնություն, սակայն Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ դեմ են հանդես եկել՝ մտավախություն ունենալով, որ այդ զենքը կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը:  

No comments:

Post a Comment