Ինչպես հաղորդում է “El
Mundo”-ն, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ի հետ հանդիպումից հետո վարչապետը նշել է, որ երկիրը «պետք է պաշտպանի իր ազգային շահերը, և մենք դա կանենք»: Ռախոյը նաև կոչ է արել Մեծ Բրիտանիայի և Ջիբրալթարի իշխանություններին՝ առաջնորդվելու «իմաստությամբ և սթափ մտքով»՝ ավելացնելով, որ իսպանական կառավարությունը կշարունակի գործել, եթե չհասնեն համաձայնության:
Նշենք, որ Ջիբրալթարի խնդրի շուրջ լարվածություն աճը շարունակվում է արդեն տևական ժամանակաշրջան: Հուլիսի 29-ին բրիտանական իշխանությունները բանավոր դժգոհություն են հայտնել Մադրիդին՝ Իսպանիայի և Ջիբրալթարի սահմանին առաջացած ավտոմեքենքների երկարատև հերթերի հետ կապված: Ավելի վաղ Իսպանիայի սահմանապահ և մաքսային ծառայությունները խստացրել են թերակղզու տարածքը լքող մեքեննաների վերահսկողությունը:
Ջիբրալթարը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ծովային տարածքներից մեկը, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ռազմաբազա: Ջիբրալթարը 1704թ-ին զավթվել է անգլիական և հոլանդական զորքերի կողմից, իսկ 1713թ-ին Իսպանիայի կողմից պաշտոնապես փոխանցվել է Մեծ Բրիտանիային: Մադրիդը ձգտում է հասնել Պիրենեյան թերակղզու այդ հաստվածի «ապագաղութացմանը», իսկ Լոնդոնը հրաժարվում է անգամ քննարկել այդ հարցը: 
No comments:
Post a Comment