Страницы

Friday, 9 August 2013

Ռումինիան ցանկանում են վերանվանել


Ռումինիայում երկրի վերանվանման նպատակով սկսել են ստորագրահավաք: Արդեն 3-4 հազար ստորագրություն հավաքած նախաձեռնության հեղինակները, չեն ցանկանում, որ իրենց ինչ-որ կերպ շփոթեն ռոմա-գնչուների կամ հռոմեացիների հետ:
Դիմումի մեջ որպես այլընտրանքային անվանում առաջարկվում է Դաքիան: Անտիկ շրջանում հենց այդպես էր կոչվում այն աշխարհագրական տարածքը, որտեղ ապրում էին դաքյան ցեղերը, և որտեղ այժմ տեղակայված է Ռումինիան:
«Հռոմեացիները Իտալիայում են: Ռոմաները սերում են Հնդկաստանից, որտեղից էլ ցրվել են ողջ աշխարհով մեկ: Ռոմը յամայական խմիչք է»,- ասված է դիմումի մեջ, որը տեղադրված է Causes.com կայքում: Հեղինակները մտադիր են հավաքել 150 հազար ստորագրություն, որպեսզի իրենց դիմումը քննարկվի ռումինական խորհրդարանի կողմից:
Ռումինիան իր ներկայիս անվանումը ստացել է 19-րդ դարի կեսերից, երբ այն ձևավորվեց որպես Օսմանյան կայրության վասալային պետություն, որը ներառում էր Մոլդովիան և Վալախիան: 1877թ-ին երկիրը հռչակեց իր անկախությունը, իսկ Առաջին համաշխարհայինի արդյունքներով ձեռք բերեց Տրանսիլվանիան, որը մինչ այդ գտնվում էր Ավստրո-Հունգարիայի իշխանության տակ:

Դաքերի պետությունը ձևավորվել է մ.թ.ա. II-I դարերում, իսկ II դարում Հռոմեական կայսրությունը գրավեց Դաքիան, ինչից հետո այդ շրջանը ենթարկվեց հռոմեականացման: Ներկայումս պատմական Դաքիայի տարբեր մասեր բացի Ռումինիայից մտնում են նաև Սերբիայի, Հունգարիայի, Ուկրաինայի և Մոլդովայի կազմի մեջ:  

No comments:

Post a Comment