Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմանկից իսլամիստները հրաժարվել են դադարեցնել արդեն մեկ ամիս տևող բողոքի ակցիաները և ցույցերը` երկրի տարբեր հատվածներում և քաղաքներում: Եգիպտոսի Ներքին գործերի նախարարությունը նախօրեին պահանջել էլ իսլամիստ ցուցարարների զանգվածներից դադարեցնել ցույցերը` այդ կերպ վեր դասելով ազգային շահերը ամեն ինչից: Ավելին, Ներքին գործերի նախարարությունը իր հայտարարությամբ երաշխավորել էր, որ կապահովի հրապարակները լքող ցուցարարների անվտանգությունը, ինչպես նաև դատական կարգով հետապնդումներ չի իրականացնելու այդ ցույցերին մասնակցածների նկատմամբ, հնարավորության դեպքում նաև կապահովի բոլոր այն մարդկանց անվտանգությունը, որոնց Մահմեդական եղբայրները և նրանց ծայրահեղական տրամադրված ներկայացուցիչները կմեղադրեն` ցույցերին չմասնակցելու համար:
No comments:
Post a Comment