Страницы

Thursday, 1 August 2013

2100 թ-ին ամերիկյան 1500 քաղաք կանցնեն ջրի տակ


“PNAC” Ամերիկյան գիտական ամսագիր հրապարակել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման ուսումնասիրության  սարսափեցնող արդյունքները: Համաձայն Climate Central կազմակերպության գիտնականների տվյալների՝ 2100թ-ին ԱՄՆ-ում մոտ 1500 քաղաք կարող են ամբողջությամբ անցնել ջրի տակ: Բենջամին Ստրաուսի հաշվարկներով, գլոբալ տաքացման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մինչև այս հարյուրամյսկի ավարտը համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 127 սմ-ով, ինչ արդյունքում առաջին հերթին կողողվեն Ֆլորիդա և Լուիզիանա նահանգները, որ հաճախակի են տուժում ջրհեղեղներից: Մայամիի մեծ մասն ջրի տակ կանցնի արդեն իսկ 2041 թվականին: Նման լուրջ վտանգ է սպառնում նաև Կալիֆոռնիային, Նյու Ջերսիին և Հյուսիսային Կառոլինային:   

No comments:

Post a Comment