Ռուսաստանը Տաջիկստանի բանակի վերազինման համար կտրամադրի ավելի քան 200 մլն դոլար: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ-ի Պաշտպանակն գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն: Սույն ծրագիրը, ըստ նախնական տեղեկությունների, գնահատվում է 150-200 մլն դոլար: Կոնկրետ Տաջիկստանին հատկացվող գումարի չափը կարող է տատնվել` կախված Աֆղանստանից ՆԱՏՕ-ական ռազմական կոնտինգենտի դուրս բերման հետ, և հատկապես այն վտանգների ռիսկերի գնահատման, որոնք կապված են այդ խաղաղապահ զորքերի հեռանալու հետ: Ծրագրի ժամանակացույցը ներառում է երեք շրջափուլ: Ավելին, Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով այս քայլերի արդյուքնում հնարավոր կլինի նաև պայմանավորվածություններ ձեռք բերել Տաջիկստանի հետ` այնտեղ ռուսական ռազմական բազայի տեղակայման համար: Սերգեյ Շոյգուն էլ իր հերթին հավելել է, որ իրենք լիահույս են այն առումով, որ Տաջիկստանի խորհրդարանը արդեն առաջին նստաշրջաններից մեկում հավանություն կտա բազայի տեղակայման մասին նախագծին:

No comments:
Post a Comment