Արժույթի միջազգային հիմնադրամի, ֆրանսիացի տնտեսագետ Դոմինիկ Ստրոսս-Կանի կարծիքով Վաշինգտոնը գիտակցել է Չինաստանի տնտեսական զարգացման հզորությունը և փոփոխել է իր մարտավարությունը այդ տեսանկյունից: Նման տեսակետ նա հայտնել է ИТАР-ТАСС-ին տրված հարցազրույցի ժամանակ:
«Ինձ թվում է, որ
ԱՄՆ-ն գիտակցել է Չինաստանի տնտեսական զարգացման հզորությունը: Նրանք եկել են
եզրակացության, որ չի կարելի շարունակել նախկին քաղաքականությունը, դիտարկելով
Չինաստանը միայն որպես խիտ բնակեցված երկիր՝ բարձր տնտեսական աճի
տեմպերով, սակայն առանց քաղաքական ազդեցության,- նշել է Ստրոսս-Կանը:- Ես կարծում
եմ, որ ԱՄՆ-ն, ինչպես աշխարհի մյուս երկրները գիտակցել են, որ Չինաստանը առաջիկա
տարիներին և տասնամյակներում կխաղա կարևոր դեր»:
Տնտեսագետի խոսքերով Պեկինում ևս գիտակցել են դա, սակայն առաջնային պլան են մղել մի շարք ներքին խնդիրներ: «Նրանք ունեն հսկայական քանակի խնդիրներ տնտեսական աճի, շրջակա միջավայրի աղտոտման, անհավասարության, ֆինանսական համակարգի, բնակչության միգրացիայի և գյուղից քաղաք տեղափոխվելու տեսանկյունից: Ես կարող եմ շարունակել, ցանկը երկար է: Արդյունքում Չինաստանում չեն ցանկանում ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը, սակայն գիտակցում են իրենց իշխանությունը: Ես կարծում եմ, որ նման քաղաքականությունը լավագույնս համակցվում է կոնֆուցիականության ավանդույթների հետ»:
Ինչպես նշել է Ստրոսս-Կանը, ԱՄՆ-ՉԺՀ
հրաբերություններում «կողմերին հաջողվել է հասնել որոշակի փոխըմբռնման, հարգանքի և
դա հանդիսանում է նոր գործոն»: «Հենց այդ պատճառով ԱՄՆ-ն չի գործում բաց ճակատով,
նրանք հարձակվում են Չինաստանի վրա ոչ այնպես, ինչպես մի քանի տարի առաջ,-նշել է
նա: -Նրանք այլևս չեն պահանջում յուանի արժեքի իջեցման, ինչը բերում է շուկայում
անհավասար պայմանների: Թեև նման արտահայտություններ դեռ կարելի է լսել, սակայն
դրանք մղվել են երկրորդ պլան: Կոչերը և գործողություններն այսօր վերաբերում են այլ
բանի, այն է՝ շրջափակել Չինաստանը»:
Ինչ վերաբերվում է Ռուսատանին և Եվրոպային, ապա
նրանց,ինչպես կարծում է ԱՄՀ նախկին ղեկավարը, «ձեռնտու է, որ Չինաստանի հետ
կարաբերություններում հաստատվի հավասարակշռություն: Նման հարաբերությունները փույլ
կտային դիմադրել Ամերիկայի հզորությանը առավել կոորդինացված, հաղորդակցելով և
չլինել միայն ԱՄՆ-Չինաստան հակամարտության ականատեսներ»:

No comments:
Post a Comment