Սիրիական Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 40, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 120 մարդ: Պայթյունի պատճառ է հանդիսացել քաղաքի բնակելի հատվածի վրա հրթիռային հարվածները: Ականների մի մասը ռմբակոծության արդյուքնում հայտնվել է զենքի պահեստ հանդիսացող շինության վրա: Տեղացի բնակչության վկայությամբ պայթյունները այնքան է հզոր են եղել, որ քանդվել են հարակից շինությունները կամ դրանց պատերը: Մյուս ականատեսները վկայում են, որ պայթյունի ալիքը հնարավոր է եղել զգալ նաև հարակից բնակավայրերում և քաղաքներում:
Ամենատարբեր աղբյուրների փոխանցմամբ Սիրիայում 2011թ-ից ի վեր տեղի ունեցած բախումների հետևանքով բնակչության շրջանում զոհերի թիվը անցնում է 100.000-ը:

No comments:
Post a Comment