Страницы

Friday, 2 August 2013

Ամբողջությամբ չի վերականգնվել, սակայն դուրս է եկել կոմայից


Forbes-ի սյունակագիր Մարկ Ադոմանիսը իր հոդվածում անդրադարձել է ռուսական բանակին: Համաձայն վերջինիս դիտարկումների կապված ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետ շատ երկրներ այդ թվում և Արևելյան եվրոպայի երկրները կրճետեցին իրենց զինված ուժերին տրվող ֆինանսական միջոցները, իսկ Ռուսաստանը` չնայած մռայլ կանխատեսումներին և դժվարին պայմանների, չպակասեցրեց այդ հատկացումները: Սկսած 2000-ական թթ-ից Ռուսաստանի Դաշնությունը ավելացրել է ռազմական հատացումները, ինչը, ըստ հեղինակի, պայմանավորված է երկրի տնտեսության տեմպերի աճով և տասներեք տարում բանակին հատկացվող գումարը եռապատկվել է: Սակայն համեմատական անցկացնելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ական այլ բանակների հետ` հեղինակը նշում է, որ ռուսական զորքը այնքան էլ լավ վարժեցրած չէ, բայց և այնպես  դա չի նշանակում, որ բանակի վիճակը վատանում է: Այն նման է մարդու առողջությանը` ամբողջությամբ չի վերականգնվել, սակայն դուրս է եկել կոմայից:

No comments:

Post a Comment