Страницы

Friday, 2 August 2013

Ալ Բանոն, Մոնսեռատ Կաբալյեն և 300-ից ավելի անձինք PERSONA NON GRATA են հայտարարվել Ադրբեջանում

Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է 335 օտարերկրացիների ցուցակ, այդ թվում՝ քաղաքակյան գործիչներ, արվեստագետների, որոնք հայտարարել է պերսոնա նոն գրատա՝ Լեռնային Ղարաբաղ «անօրինական» այց կատարելու համար: «Այն անձինք, ովքեր այցելում են Արցախ, առանց պաշտոնական Բաքվին տեղեկացնելու, միանգամից հայտարարվում են պերսոնա նոն գրատա», մանրամասնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ցուցակում ներառված անձանց թվում են Հարավային Կովկասում նախկին ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, քաղաքական և ռազմական վերլուծության ռուսաստանյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտռոֆանովը, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, բրիտանական Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քեռոլայն Քոքսը, Ֆրանսիայի Ազգային ասամբեայի մի քանի պատգամավորներ:


Ցուցակում ներառվել են նաև իտալացի երգիչ Ալ Բանոն, իսպանացի երգչուհի Մոնսեռատ Կաբալյեն, երգիչ Ֆիլիպ Կիրկոռովի հայրը՝ Բեդրոս Կիրկոռովը և այլոք:

No comments:

Post a Comment