Страницы

Saturday, 3 August 2013

Ռոհանին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը

 Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենյին հաստատել է Հասան Ռոհանիի նխագահական ընտրություններում տարած հաղթանակը: Համաձայն Իրանի սահմանադրությանը` այս կերպ սկսվում է Ռոհանիի նախագահակն շրջանը:

 Նշենք, որ ի տարբերություն շատ այլ երկրների Իրանում նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին փուլում հաղթած թեկնածուն  ստանում է հոգևոր առաջնորդի և բարձրագույն հրամանատարական կազմի հավանությունը, որը գործնականում տեղի է ունեցել այսօր, իսկ արդեն երկրորդ փուլում, որը կկայանա վաղը Թեհրանում, Ռոհանին պաշտոնապես կերդվի Իրանի խորհրդարանի անդամների ներկայությամբ: 
  Ընդգծենք, որ Հասան Ռոհանին հանդիսանում է բարեփոխումների կողմնակից, և նրա նախագահության շրջաննի հետ մեծ հույսեր են կապում ինչպես Իրանում, այնպես էլ միջազգային հարթակում: 

No comments:

Post a Comment