Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում` հնդկաստանի դեսպանության հարևանությամբ, այսօր տեղի է ունեցել հզոր պայթյուն: Դեսպանատան անվտանգությունը ապահովող ուժերին հաջողվել է շինության մուտքից հեռու պահել գրոհայիններին, սակայ այնուամենայնիվ պայթյունի հետևանքով կա 9 զոհ, որից 6-ը երեխաներ են:
Ըստ տեղեկությունների` պայթյունը իրականություն են դարձրել երեք մահապարտ ահաբեկիչներ, ովքեր փորձել են դեսպանության անցակետի մոտից ներս մտնել շինության բուն տարածք: Մոտակայքում գտնվող անվտանգային ուժերը նկատել են մահապարտ-ահաբեկիչներին և սկսել կրակ բացել վերջիններիս ուղությամբ, սակայն նրանցից մեկին հաջողվել է ի վերջո գործի դնել պայթուցիկ սարքը, որով ականապատված էր պայթած մեքենան:
Ահաբեկչական ոչ մի կազմակերպություն այս պահին դեռևս չի ստանձնել ակտի պատասխանատվությունը, Թալիբան շարժման նեկայացուցիչները ևս պաշտոնապես հերքել են իրենց առնչությունը ահաբեկչական ակտի հետ:
.jpg)
No comments:
Post a Comment