Страницы

Saturday, 3 August 2013

Ռուսական պավիրակությանը արգելվել է այցելել Գուանտանամո

 

   Ռուսաստանի և Ամերիկայի միջև Գուանտանամոյի բանտ ռուսական պատվիրակության այցելության կազմակերպման շուրջ ընթացող բանակցությունները մտել են փակուղի: ՌԴ Արտաքին գերատեսչության տարածած հայտարարության համաձայն իրենք ցանկություն ունեն տեսակցել Գուանտանամոյում պահվող  ՌԴ քաղաքացի Ռավիլ Մինգազովին, սակայն Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը խոչընդոտում է այդ հանդիպման կայացմանը` հղում անելով բանտարկյալի ցանկությանը: 
     Մասնավորապես 2002թ-ին հայտնի էր դարձել , որ Գուանտանամոյում պահվող թալիբների հետ մեկտեղ այնտեղ են գտնվում նաև ՌԴ 8 քաղաքացիներ: 2004թ-ին տևական բանակցություններից հետո 8 բանտարկյալներից 7-ին հետ են վերադարձնում ՌԴ` այնտեղ պահելով միայն Ռավիլ Մինգազովին, ով, ըստ տեղեկությունների, հրաժարվում է հետ վերադառնալ` առողջական լուրջ խնդիրների պատճառով: Ռուսական կողմի հիմնական մտահոգությունը կայանում է նրանում, որ արդեն տաս տարի է անցել, սակայն Մինգազովին այդպես էլ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, բայց վերջինս շարունակում է գտնվել բանտին յուրահատուկ խիստ անբարենպաստ պայմաններում: 
    Ամերիկյան կողմի փոխանցմամբ, բանտարկյալը իր փաստաբանին տեղեկացրել է, որ չի ցանկություն չունի հանդիպելու ռուսական որևէ պատվիրակության հետ, սակայն մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում փաստաբանն անձամբ է տեղեկացրել, որ իր պաշտպանյալը նման ցանկություն երբևէ չի հայտնել: 

No comments:

Post a Comment