Страницы

Saturday, 3 August 2013

Բուլղարիայի ցուցարարները ոտքով կքայլեն 500 կմ


   Բուլղարիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս անգամ արդեն իրենց բողոքն ու դժգոհությունը ընդդեմ կառավարությանը արտահայտելու համար ցուցարարները պատրաստվում են անցնել ամբողջ երկրի տարածքով: Այս մասին տեղեկացնում են սույն ակցիաների կազմակերպիչները: Հազարավոր ցուցարարներ քայլերթը սկսել են Սոֆիայում կառավարական կաբինետի շենքի մոտից: Վերջիններս պլանավորում են անցնել ավելի քան 500 կմ հեռավորություն, որպեսզի արդեն օգոստոսի 14 -ին կարողանան հասնել Վարնա քաղաքից ոչ շատ հեռու գտնվող կառավարական մեկ այլ շինություն:
   Ըստ կազմակերպիչների և մասնակիցների` նման ձևաչափի գլխավոր նպատակն է ձեռք մեկնել երկիր այլ շրջանների և քաղաքների ցուցարարներին` այդ կերպ ցույց տալով, որ այս ցույցերը վերաբերում են բոլորին: 

No comments:

Post a Comment