Страницы

Saturday, 3 August 2013

Հոնդուրասի բանտարկյալները իրենք են ղեկավարում բանտերը


   Մարդու իրավունքների հարցերով միջամերիկյան հանձնաժողովի հրապարակած զեկույցում Հոնդուրասի կառավարությունը մեղադրվում է բանտերի և կալանավորների պահման վայրերի կառավարման առումով կատարյալ անգործության համար: Բանն այն է, որ զեկույցում նշվում է, որ Հոնդուրասում բանտերում իրավիճակի վերահսկողությամբ զբաղվում են հենց իրենք` կալանավորները: 
     Մասնավորապես` տեղական հանցավոր կլանները և նրանց անդամներն են թելադրում իրավիճակը բանտերում, սահմանում կարգ ու կանոնը և իհարկե պատիժների համակարգը: Ավելին, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև բանտերում տիրող կոռուպցիայի, անմարդկային պայմանների մասին: 

     Պաշտոնական տվյալների համաձայն Հոնդուրասի բանտերում պահվում են ավելի քան 12 հազար կալանավոր, այն դեպքում, երբ տարողունակության տեսանկյունից այդ կալանավայրերը կարող են տեղավորել առավելագույը 8 հազար բանտարկյալ: Ամենաաչքի զարկող հանգամանքը թերևս այն է, որ կանանց և տղամարդկանց համար բանտախցերը առանձնացված չեն, իսկ կանայք էլ հաճախ են ենթարկվում ամենատարբեր բռնությունների: 

No comments:

Post a Comment