<Ալ-Քաիդա> ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ալ-Զավախարին այսօր հրապարակված աուդիոձայնագրության միջոցով մեղադրել է ԱՄՆ-ին Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի դեմ դավադրություն կազմակերպելու և նրան պաշտոնանկ անելու համար: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը: <Ալ-Քաիդա>-ի ղեկավարի խոսքով` < Մուրսիի տապալումը իրականացրել են խաչակիրները, աթեիստները և ամերիկանիզացված բանակը` Պարսից Ծոցի և ԱՄՆ-ի հատկացրած գումարներով>:
Տեղեկացնենք, որ Մուրսիի տապալումից հետո Եգիպտոսում շարունակվում են բախումները վերջինիս կողմնակից իսլամիստների և երկրի անվտանգային ուժերի միջև: Իսլամիստները պահանջում են վերադարձնել Մուրսիին` պնդելով, որ նա հանդիսանում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ, ում բանակը անօրինական ճանապարհով տապալել է` զավթելով իշանությունը:
Այս պահին Եգիպտոսում արդեն ձևավորված է ժամանակավոր միջանկյալ կառավարություն, որը պետք է պատրաստի իշխանության վերջնական անցումը արդեն ընտրությունների միջոցով ձևավորված երկրի ղեկավարությանը:
.jpg)
No comments:
Post a Comment