Страницы

Monday, 5 August 2013

Էրդողանին չեն թույլատրել այցելել Գազայի հատված

Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանին Եգիպտոսում չեն թույլատրել այցելել Գազայի հատված: Կահիրեն տեղյակ է պահել Անկարային, որ «այցելություն չի լինի»: Երկրի նոր իշխանությունները ուրախ չեն տեսնել Էրդողանին՝ կապված «Մուսուլման եղբայրներին»  ցուցաբերած աջակցությամբ՝ ի վնաս եգիպտական ժողովրդի, հաղորդում են արաբական աղբյուրները:
Թուրքական իշխանություններն ավելի վաղ քննադատել էին եգիպական զինվորականներին նախագահ Մուրսիին իշխանությունից զրկելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը պատրաստում էր այցելել Գազայի հատված դեռևս մայիսին, սակայն հետաձգել էր այցելությունը: Հետաձգման պատճառ են համարվում երկրում ծայր առած քաղաքացիական բողոքի ցույցերը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին է խնդրել Էրդողանին հետաձգել ուղևորությունը: Վարչապետը այցելության մասին սկսել է խոսել այն բանից հետո, ինչ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նրանից ներողություն է խնդրել 2010թ-ին «ազատության նավատորմում» թուրք քաղաքացիների մահվան հետ կապված:

No comments:

Post a Comment