Ի տարբերություն
ճգնաժամ ապրող ամերիկյան կրթական համակարգի, ասիականը, ընդհակառակը՝ վերելք է
ապրում: Դա կապված է ասիացի ուսանողներին բնորոշ մրցակցության ոճով: Ծնողների մեծ
սպասելիքները և անհաջողության մատնվելու վախը ամրապնդում է հաջողության հասնելու
ուսանողների ձգտումները, հաղորդում է USA Today-ը:
Կրթության
ոլորտում ԱՄՆ հսկայական ծախսերը չեն հանգեցնում ակնկալվող արդունքների: Ասիացի
ուսանողները գերացանցում են ամերիկացիներին մի քանի չափորոշիչներով: Նախագահ Բարաք
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերադարձնի իր կրթական համակարգի
գերազանցությունը, որպեսզի երկրի տնտեսությունը ծաղկի:
Տնտեսական
համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կազմած վարկանիշային ցուցակում ԱՄՆ բնակչությունը իր կրթական մակարդակով զբաղեցնում է աշխարհում 22-րդ տեղը: Ամերիկացիների 77%-ը միայն ունեն միջնակարգ կրթություն: Իսկ բարձրագույն կրթության տեսանկյունից 18 երկրների կազմում ԱՄՆ-ն հայտնվել է վերջին տեղում: Նրա բնակչության միայն 53%-ն է ավարտել բարձրագույն կրթական հաստատություն:
Հոնկոնգյան համալսարանի պրոֆեսոր Ջորջ Սպրինկսի խոսքերով՝ կրթությունը սոցիալապես մոբիլ լինելու հիանալի պայմաններ է ստեղծում: Դեռևս ԱՄՆ առաջինն է, սակայն Կորեան, Սինգապուրը և Ճապոնիան արդեն անցնում են նրան:
Ասիացի ուսանողների առանձնահատկությունը բացատրվում է նրանց մենթալիտետով: Նախկինում
ասիական բնակչության համար հասուն տարիքում հնարավոր էր միայն 2 ճանապարհ՝
աշխատանք կա՛մ ֆաբրիկայում, կա՛մ ֆերմայում: Սակայն իրավիճակը փոխվեց ֆինանսական,
տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտների զարգացման շնորհիվ: Աշակերտները փորձում են
լինել լավագույնը իրենց համադասարանցիների մեջ: Նրանք հասկանում են, որ իրենց
ապագան կախված է ստացած գիտելիքներից: Իսկ գյուղի բնակիչների համար կրթությունը
դարձել է միջավայր դուրս գալու միակ ճանապարհը:
![]() |
| Տոկիոյի համալսարան |
Ասիական երկրներում քոլեջ ընդունվելն ավելի հեշտ է, քան ԱՄՆ-ում:
Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող Տոկիոյի համալսարանում
մեկ տարվա կրթությունն արժե մոտ 5.3 հազար $, իսկ Հարվարդում՝ 39 հազար $:
Բացի այդ, փորձագետները նշում են նաև, որ Ասիայում կրթական մակարդակը աճում է
ոչ համաչափ: Լայն դիտարկումները ցույց են տվել, որ Ֆլիպինները, Թաիլանդը և
Վիետնամը երիտասարդույան կրթական մակարդակով զգալիորեն զիջում են իրենց
տարածաշրջանային հարևաններին:


No comments:
Post a Comment