Միացյալ Նահանգները երկարաձգել են 19 դեսպանատան գործունեության ժամանակավոր դադարեցումը մինչև օգոստոսի 10-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելող Պետքարտուղարության հաղորդագրությանը:
ԱՄՆ դեսպանատները մինչև օգոստոսի 10-ը չեն աշխատի ԱՄԷ-ում, Հորդանանում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Բահրեյնում, Օմանում, Եմենում, Սուդանում, Լիբիայում, Բուրունդիում, Ռուանդայում, ինչպես նաև Մադագասկարում, Մավրիկիում և մի քանի յլ երկրներում:
Միևնույն ժամանակ իրենց գործունեությունը ժամանակավոր դադարեցրած Բանգլադեշում, Ալժիրում, Մավրիտանիայում, Աֆղանստանում և Իրաքում գտնվող ԱՄՆ դեսպանատները այսօր վերսկսել են իրենց աշխատանքը:
Նախապես հայտարարվել էր Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի,
Հարավային Ասիայի մի շարք մուսուլմանական երկրներում ԱՄՆ դեսպանատները մեկ օրով
(օգոստոսի 4-ին) փակելու մասին: Ինչպես հաղորդվում է, նման որոշում կայացվել է
դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգության նկատառումներով:
Թե կոնկրետ ինչ սպառնալիքի մասին էր գնում խոսքը, չէր հաղորդվում, սակայն դեսպանատների փակման հետ միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը քաղաքացիներին զգուշացրեց ահաբեկչական ակտեր կազմակերպելու «Ալ-Քաիդայի» մտադրության մասին:
Բացի ԱՄՆ-ից, մի շարք երկրներում իրենց դեսպանատները փակել են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան: Դեռ օգոստոսի 3-ին Ինտերպոլը գլոբալ ահազանգ էր հնչեցրել՝ Իրաքի, Լիբիայի և Պակիստանի մի շարք բանտերից կատարված փախուսի դեպքերի հետ, որի կազմակերպամ մեջ կասկածում են «Ալ-Քաիդային»:
Իր հերթին CNN հեռուստաալիքը հղում կատարելով անվտանգության ծառայությունների իր աղբյուրներին, հաղորդում է, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների փակման մասին որոշումը կայացվել «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդագրությունների բացահայտումից հետո: Այդ հաղորդագրությունների բովանդակությունը ԱՄՆ նախագահի վարչակազմի խնդրանքով հեռուստաալիքը չի հրապարակում:

No comments:
Post a Comment