Թուրքիայի
բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ փոփոխվել են զինված ուժերում մի շարք հրամանատարներ: Այդ թվում
նաև ժանդարմերիայի հրամանատար Բեքիր Կալօնջուն, ով, ինչպես սպասվում էր, պետք է գլխավորեր ցամաքային զորքերը:
Համաձայն երկրում առկա ռազմական ավանդույթների, եթե Կալաօնջուն նշանակվեր
ցամաքային զերքերի նոր հրամանատար, ապա 2015թ-ին
նա կդառնար Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով այդ պաշտոնում գործող գեներալ Նեջեթ Օզելը, հաղորդում
է Today's Zaman-ը:
Համաձայն Խորհրդի որոշման՝ Գլխավոր շտաբի պետի օգնական
Հուլուսի Աքարը նշանակվել է ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում, փոխարինելով
գեներալ Հայրի Քիվրիկօղլուն: Այդպիսով Աքարը 2015թ-ին կարող է դառնալ Գլխավոր
շտաբի պետ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի մարտական պատրաստվածության հրամանատար հեներալ-լեյտենանտ Ակին Օզթյուրքը փոխարինել է Մեհմեթ Էռնեթին ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնում: Ռազմական կրթության և ռազմավարության հրամանատարության ղեկավար Սերվեթ Յորուկը փոխարինել է գեներալ Կալաօնջուին՝ ժանդարմերիայի ուժերի ղեկավարի պաշտոնում, իսկ ռազմածվային ուժերի հրամանատար է դարձել փոխ-ադմիրալ Բյուլենթ Բոստանօղլուն:
Ավելի վաղ այդ որոշումները ներկայացվել են Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին:
Ինչպես ենթադրվում էր Կալօնջուի թեկնածություն հավանություն չի ստացել կառավարության կողմից, քանի որ նրա անունը շոշափվում էր «Էրգենիկոնի» մեղադրական գործում՝ որպես կառավարող Արդարություն և արգացում կուսակցության կողմից ձևավորված կառավարության դեմ հեղաշրջման կազմակերպիչ:
Ինչպես ենթադրվում էր Կալօնջուի թեկնածություն հավանություն չի ստացել կառավարության կողմից, քանի որ նրա անունը շոշափվում էր «Էրգենիկոնի» մեղադրական գործում՝ որպես կառավարող Արդարություն և արգացում կուսակցության կողմից ձևավորված կառավարության դեմ հեղաշրջման կազմակերպիչ:
2008թ-ից Թուրքիայում պետական հեղաշրջման կազմակերպման
կասկածով ձերբակալվել են 100 ից ավելի սպաներ, որոնք դեմ էին Էրդողանի գլխավորած
չափավոր իսլամիստների կառավարությունից:
Դավադիրների (այդ թվում՝ «Էրգենիկոն» կազմակերպությունը,
որին Թուրքիայի իշխանությունները ճանաչել են որպես ահաբեկչական) դեմ հետաքննությանը փաստացիորեն հաջողվեց կոտրել զինվորականների ունեցած ավանդական ազդեցությունը
քաղաքականության վրա:

No comments:
Post a Comment