Մոնիկա Լեվինսկու և Բիլլ Քլինտոնի 15 ամյա վաղեմության սկանդալային սիրավեպը նոր զարգացումներ է ստանում: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս ամենի մեջ իրենց մասնակցությունն են ունեցել հանրապետական քաղտեխնոլոգները: Հրապարակված հեռախոսային զրույցներից և նամակներից կարելի է եզրակացնել, որ Լեվինսկին գործել է ոչ ավել, ոչ պակաս, քան իսկական հոգեբան: Սկանդալային սիրավեպի հետ կապված նոր հիպոթեզը պնդում է, որ հանրապետականները քաջածանոթ էին նախագահին և, հետևաբար, ինչ-որ մի իմաստով սա դավադրություն է եղել վերջինիս նկատմամբ: Բացի այդ մյուս կողմից էլ հիպոթեզը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Լեվինսկու գործողություները ևս կրել են կանխամտածված և միտումնավոր բնույթ` սկանդալ առաջացնելու համար: Մասնավորապես նշվում է, որ Լեվինսկին իր հեռախոսազանգերը և Քլինթոնի հետ հաղորդակցվելու ձևերը չի փորձել թաքցնել` տալով դրանց հնարավորինս հանրային հնչեղություն:
Հիշեցնենք, որ հենց այս աղմկահարույց սիրավեպը պատճառ դարձավ Քլինթոնի իմպիչմենտի համար:
.jpg)
No comments:
Post a Comment