Հունաստանում իրավիճակը շարունակում է վատթարանալ, իսկ այդ իրավիճակի հետ կապված միջազգային հանրության` հատկապես ԵՄ-ի, գնահատականներն ու արձագանքները էլ ավելի սուր բնույթ են սկսում կրել: Մասնավորապես այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ հունաստանը ստացավ խոստացվա վարկը` օգնության տեսքով, այսօր արդեն հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ դա բավական չէր, և Հունաստանը ևս մի քանի միլիարդ եվրոյի օգնության կարիք ունի: Սակայն այս անգամ արդեն զայրացել են ԵՄ երկրներից հատկապես գերմանացի հարկատուները, քանզի Գերմանիան ամենակայուն և ուժեղ տնտեսությունն է ԵՄ-ում: Հարկատուները մեղադրում են գերմանացի քաղաքական գործիչներին` պնդելով, որ վերջիներիս իրենցից թաքցնում են իրական հաշվարկները, համաձայն որոնց, թե իրենք որքան պետք է իրենց անձնական գրպաններից գումարներ ներդնեն Հունաստանը փրկելու համար: Նման իրավիճակը կարող է որոշակի լարվածության պատճառ դառնալ, քանզի առջևում աշնանը կայանալիք գերմանական Բունդեսթագի ընտրություններն են, որտեղ կանցլեր Մերկելին պետք են լինելու այդ հարկատուների ձայները, իսկ վերջիններս մեղմ ասած բնավ էլ գոհ չեն Հունաստանի տնտեսությունը փրկելու իրենց հրամցված առաքելությունից:
.jpg)
No comments:
Post a Comment