Страницы

Friday, 2 August 2013

Մուրսիի հեռացումը «դեմոկրատիայի վերականգնում» է: Ջոն Քերրի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունն անվանել է «դեմոկրատիայի վերականգնում»: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, նա նման հայտարարություն է կատարել Պակիստան կատարած իր այցի ժամանակ:
Ամերիկացի քաղաքական գործիչը իշխանափոխությունը բնորոշել է որպես զինվորականների արձագանք միլիոնավոր Եգիպտոսի քաղաքացների խնդրանքներին և երկիրը քաոսից դուրսբերում:
 Ինչպես նշում է BBC News-ը, Վաշինգտոնը նման կերպ հրաժարվում է Մուրսիի հեռացումը ճանաչել որպես ռազմական հեղաշրջում: Հակառակ դեպքում ԱՄՆ (համաձայն օրենսդրության) ստիպված կլիներ հրաժարվել Եգիպտոսի հետ ռազմական համագործակցությունից և Եգիպտոսին տարեկան 1.5 մլրդ դոլարի օգնություն տրամադրելուց:
Ջոն Քերրիի հայտարարությունը համընկել է Մուրսիի կողմնակիցներին Եգիպտոսի կառավարության արած ցրվելու կոչերի հետ: Ընդ որում, չի բացառվում, որ իշխանությունները ցույցերը ցրելու համար օգտագործեն զենք:

Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը 2013թ-ի հուլիսի սկզբին պաշտոնանկ էր արել նախագահ Մուհամեդ Մուրսիին, ինչը հանգեցրել էր նրա կողմնակիցների միլիոնանոց բողոքի ակցիաների: Այժմ նախկին նախագահը գտնվում է կալանքի տակ՝ Եգիպտոսի անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու մեղադրանքով: Իշխանափոխությունից հետո նախկին լիդերի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների արդյունքում արդեն զոհվել են մի քանի տասնյակ մարդ:

No comments:

Post a Comment